‘Տարածաշրջանի ղեկավար. Մեձմոսկվայում առնվազն 1 միլիոն ապօրինի ներգաղթյալ կա’

821

Մերձմոսկովյան տարածաշրջանում առնվազն մեկ միլիոն ապօրինի ներգաղթյալ կա: Այդ մասին այսօր՝ 2012 թ. տվյալների վերաբերյալ մարզային խորհրդակցության ընթացքում, հայտարարել է Մոսկովյան շրջանի նահանգապետի պաշտոնակատար Անդրեյ Վորոբյովը, հաղորդել է ИТАР-ТАСС-ը: «ՌԴ-ում չկա մեկ այլ սուբյեկտ, որտեղ ապօրինի ներգաղթի այսպիսի մեծ կենտրոնացում լինի: Մենք մոտավորապես մեկ միլիոնի չափ աշխատանքային միգրանտներ ունենք: Տարբեր տվյալներով՝ մոտավորապես այդքան էլ՝ չգրանցված ներգաղթյալներ»,- ասել է Վորոբյովը: Վերջինս նշել է, որ այդ փաստն ուղղիակիորեն կապ ունի կարգուկանոնի ապահովման հետ, «քանի որ մարդիկ, ովքեր հաճախ, պետք է խոստովանել, շատ կարևոր և անհրաժեշտ գործ են անում, հաճախ էլ առանց վերահսկողության թրևում են՝ բնակվելով որտեղ պատահի, ու, հետևաբար՝ նաև հաճախ հակաիրավական արարքներ են թույլ տալիս»,- ասել է նահանգապետի պաշտոնակատարը:

Նախորդ հոդվածը‘Անչելոտի. Եթե Իբրահիմովիչն ու Ռոնալդուն մի թիմում լինեին, խնդիրներ կծագեին’
Հաջորդ հոդվածը‘Մոսկվան չի պաշտպանի Ադրբեջանի վերաբերյալ ԵԽԽՎ բանաձևը’