‘Տարածաշրջանում ամենասուտասանը՝ Է.Շարմազանովն է. Մամուլ’

1402

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը երեկ հայտարարել է, թե տարածաշրջանում ամենաէժան տրանսպորտը Հայաստանում է:

«Ժողովուրդ» օրաթերթը այս կապակցությամբ գրում է.

«Շարմազանովի ասածների մեջ որոշակի ճշմարտություն, իհարկե, կա. օրինակ` հարևան Վրաստանում ավտոբուսի ու մետրոյի տոմսերն արժեն 125 դրամ, երթուղայինինը՝ 200: Բայց, ի տարբերություն Հայաստանի, նույն Վրաստանում գործում են նաև զեղչեր. օրինակ` ուսանողն ավտոբուսով երթևեկելիս վճարում է ոչ թե 125, այլ 50 դրամ: Ընդ որում, եթե նա մեկ ժամվա ընթացքում երթևեկում է ավտոբուսով, ապա երկրորդ անգամ չի վճարում: Չեղչեր կան նաև սոցիալական տարբեր խմբերի համար: Եվ, ամենակարևորը, հարևան երկրներից  Վրաստանում այդ ուղևարձից առաջացած գումարները  գնում են պետբյուժե, ոչ թե որոշ անհատների համար գերշահույթ ապահովում, որպեսզի նրանք էլ ընտրությունների ժամանակ ծառայեն իշխանություններին»:

Նախորդ հոդվածը‘Շարմազանովն ընդդեմ Սերժ Սարգսյանի ‘
Հաջորդ հոդվածը‘Երևանցիները ենթարկվում են կտտանքների, բայց քաղաքապետարանում գիտեն մարդկանց դրությունը. Մամուլ’