‘Տարանտինոն, այնուամենայնիվ, կնկարահանի «Գարշելի ությակը»’

808

Ամերիկացի հանրահայտ կինոռեժիսոր Քվենտին Տարանտինոն, այնուամենայնիվ, կձեռնարկի «Գարշելի ությակ» (The Hateful Eight) նախագծի իրականացմանը, որի նկարահանումներից նա հրաժարվել էր՝ սցենարի «արտահոսքի» պատճառով:

Տարանտինոյի 146 էջանոց սցենարն իր բլոգում էր տեղադրել Gawker Media ընկերությունը: Զայրացած ռեժիսորը դրանից հետո ընկերությանը դատի էր տվել և հայտարարել, որ հրաժարվում է նախագծից: Հաղորդվում էր, որ արտահոսքը կարող են կազմակերպած լինել այն դերասանների գործակալները, ում Տարանտինոն ուղարկել էր իր սցենարը: «Ինձ ասացին, որ սկզբում դա բոլորի համար շոկ է եղել, բայց հետո Տարանտինոն հանդարտվել է և վերանայել իր որոշումը: Նա կշարունակիւ աշխատանքը և կվերաշարադրի սցենարը»,- հայտնել է մի լրագրող: Նա նաև հավելել է, թե Տարանտինոն արդեն կապվել է դերասան Սեմյուել Լ.Ջեքսոնի հետ՝ ֆիլմում վերջինիս մասնակցությունը  քննարկելու համար, փոխանցում է ria.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Սանկտ Պետերբուրգում կարող են հայտնվել հյուսիսկովկասցիներից կազմավորված ջոկատներ’
Հաջորդ հոդվածը‘Օդի ջերմաստիճանը կբարձրանա 10-12 աստիճանով’