«Տարեկանի արտում, անդունդի եզրին»․ Սելինջերի վեպը 70 տարեկան է

691

70 տարի առաջ՝ 1951 թ․ հուլիսի 16-ին, լույս տեսավ ամերիկացի գրող Ջերոմ Սելինջերի «Տարեկանի արտում, անդունդի եզրին» (հայերեն վերահրատարակությամբ՝ «Փրկիչը տարեկանի արտում») վեպը՝ մի գիրք, որն ուղենշեց ոչ միայն գրականության, այլև 20-րդ դարի երկրորդ կեսի մշակույթի հիմնարար շատ գործընթացների և զանգվածային գիտակցության զարգացումը։

Վեպը, չնայած քննադատների հիացական ընդունելությանը, ուղեկցվեց նաև սկանդալներով և այն գրաքննության ենթարկելու փորձերով՝ անթույլատրելի բառապաշարի, սեռական տեսարանների, աստվածանարգության, ընտանեկան արժեքների խաթարման, ապստամբության դրդելու, ալկոհոլի, ծխախոտի, ստախոսության գովազդի, սեռերի անխտրականության մեղադրանքներով։

70 տարիների ընթացքում վեպը և նրա գլխավոր հերոսը՝ պատանի խռովարար Հոլդեն Քոլֆիլդը, պարուրվել են առասպելներով, ինչն ավելի է մեծացնում հետաքրքրությունը այս գրքի հանդեպ։

Երբ 1980 թ․ դեկտեմբերի 9-ին Մարկ Չեփմենը մահացու գնդակ արձակեց Ջոն Լենոնի վրա, նրան ձերբակալելիս մոտը հայտնաբերել էին «Տարեկանի արտում, անդունդի եզրին» վեպը, իսկ դատարանում  իր արարքը պարզաբանելիս նա հատվածներ էր ընթերցում այնտեղից։

Փոխանցում է BBC-ն։

Նախորդ հոդվածըՍիսիանի քաղաքապետ Արթուր Սարգսյանը ձերբակալվել է
Հաջորդ հոդվածըՋրհեղեղ Գերմանիայում և Բելգիայում․ տասնյակ զոհեր և անհետ կորածներ