Բելառուսից Լեհաստան` գրեթե 4,3 հազար միգրանտ

411

Ընթացիկ տարեսկզբից անօրինական կերպով Բելառուսի տարածքից  Լեհաստան է փորձել անցնել 4283 միգրանտ, այսօր հաղորդել են լեհական սահմանապահ ծառայությունում։

2021 թ․ ընթացքում լեհ-բելառուսական սահմանը, Լեհաստանի սահմանապահ ծառայության տվյալներով, ապօրինաբար փորձել է անցնել 39,7 հազար մարդ։

Միգրացիոն ճգնաժամի պատճառով Լիտվան և Լեհաստանը 2021 թ․ սահմանին արտակարգ դրություն էին հայտարարել, սկսել էին պատնեշներ կառուցել և ուժեղացրել էին սահմանի պահպանությունը։

Եվրոպայում Բելառուսի տարածքից անօրինական միգրացիան անվանել էին «բելառուսական ռեժիմի» «հիբրիդային ագրեսիա»։

Փոխանցում է Interfax-ը։

Նախորդ հոդվածըՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ժամանել է Կիև
Հաջորդ հոդվածըCovid-19. Պեկինում սաստկացնում են սահմանափակումները