‘Տարեվերջին ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին կայցելի Երեւան. ԱՄՆ դեսպան’

830

Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը ծավալուն հարցազրույց է տվել «Արմենպրես» գործակալությանը, որտեղ նշել է, որ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին տարեվերջին կայցելի Հայաստան: «Երկկողմ հարաբերությունների մասին դիվանագիտական առումով թերեւս կարելի է դատել բարձրաստիճան փոխայցերի մակարդակին նայելով: Նախկին պետքարտուղար Քլինթոնը երկու անգամ է այցելել Հայաստան. մինչ այդ տասնութ տարի որեւէ պետքարտուղար Հայաստան չէր եկել: Անցյալ տարվա վերջին, երբ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպում ունեցավ պետքարտուղար Ջոն Քերիի հետ, նա ցանկություն ունեցավ Հայաստան այցելելու, եւ հուսով ենք, որ նա կայցելի Հայաստան այս տարվա վերջին»,-ասել է ԱՄՆ դեսպանը: 

Նախորդ հոդվածը‘Երեւանում շարունակվում է Եվրոպայի շախմատի անհատական առաջնությունը. Ֆոտոներ’
Հաջորդ հոդվածը‘Հանդիպել են ՌԴ և ԳԴՀ արտաքին գործոց նախարարները’