‘Տարերքը կրկին փոթորկվում է Աջարիայում’

1217

Աջարիայում վերսկսված հորդառատ անձրևները առողջարանային Բաթում քաղաքում ջրասույզ են արել շենքերի առաջին հարկերը, իսկ քամին ծառեր է տապալել Քոբուլեթիում և Հելվաչաուրիում, այսօր «Новост-Грузия»-ի թղթակցին տեղեկացրել են Բաթումի քաղաքապետարանում:

Այդ ընթացքում Բաթումի հրշեջ ծառայությունը 15 կանչ է ստացել՝ նկուղները և բնակելի շենքերի առաջին հարկերը ջրից ազատելու համար:

Բացի այդ՝ փոթորկի ուժգնությունը ծովում հասնում է 5 բալլի: Հատուկ տեխնիկայի օգնությամբ ափամերձ տարածքի, ինչպես նաև ջրատար խողովակների մաքրման աշխատանքներ են տարվում:

Բարձրլեռնային Աջարիայի ռիսկային գոտուց տարհանվել են մի քանի ընտանիքներ: Ինքնավար հանրապետության այդ շրջաններում, ինչպես նաև Քոբուլեթիում և Բաթումում, որոնք գտնվում են Սև ծովի ափին, փրկարարների խմբեր են կազմավորվել:

Հիշեցնենք, որ հորդառատ անձրևի և ուժեղ քամու պատճառով սեպտեմբերի 21-ին Աջարիայում շարքից դուրս էին եկել էլեկտրացանցերը, մի քանի տեղերում վնասվել էին գազի խողովակները, ավերվել էին շենքերի տանիքները, ծառեր էին տապալվել: Հելվաչաուրի և Քոբուլեթիի շրջաններում սողանքներ էին եղել, իսկ  Վրաստանի սևծովյան ափին գտնվող Բաթումում և Քոբուլեթիում ջուրը ծածկել էր փողոցները:

Նախորդ հոդվածը‘Դատարանը կասեցրել է կոռուպցիայի գործի քննությունը, որով անցնում էր Սարկոզին’
Հաջորդ հոդվածը‘Քերին ԿԺԴՀ-ին կոչ է անում փակել քաղբանտարկյալների ճամբարները’