‘Տարեցների համար բարենպաստ երկրների շարքում Հայաստանը 51-րդն է’

715

ՄԱԿ-ի ներկայացրած զեկույցի համաձայն, տարեցների համար ամենաբարենպաստ երկրներն են Շվեդիան, Նորվեգիան եւ Գերմանիան: Ըստ տարեկան զեկույցի, որը հրապարակվել է տարեցների միջազգային օրվա կապակցությամբ, պետությունների մեծ մասը չի կարողանում պատշաճ կերպով աջակցել իր տարեց բնակչությունը:

91 երկրներում իրականացված ուսումնասիրությունը հիմնված է այնպիսի հիմնական ցուցիչների վրա, ինչպիսիք են եկամտի երաշխիքը, առողջության վիճակը, աշխատանք գտնելու հնարավորությունը եւ հանրային կյանքին ինտեգրվելու հնարավորությունը: Հետխորհրդային երկրներից Ուկրաինան զբաղեցրել է 66-րդ տեղը: Փորձագետները մատնանշել են ուկրաինացի տարեցների առողջության վատ վիճակը: Ռուսատանն ավելի ներքեւում է տեղ գտել՝ 78-րդ հորիզոնականում, զիջելով Էստոնիային (29), Վրաստանին (37), Լատվիային (45), Լիտվային (50), Հայաստանին (51), Հայաստանին (52), Բելառուսին (60), Ղրղզստանին (63), եւ Մոլդովային (76):  

ՄԱԿ-ի ռեյտինգում վերջին՝ 91-րդ տեղը զբաղեցրել է Աֆղանստանը:

 

Նախորդ հոդվածը‘Ուղիղ եթեր Ստրասբուրգից’
Հաջորդ հոդվածը‘Կանխատեսում. 2050.-ին Հայաստանի բնակչության գրեթե մեկ երրորդը կլինի 60-ն անց’