‘Տարեց մարդկանց համար կազմակերպված գինարբուքն ավարտվել է 7 հոգու մահով’

1859

Բելգիայի Շառլեռուա քաղաքում կազմակերպված զանգվածային խրախճանքի ընթացքում մահացել է յոթ տարեց մարդ: Այդ մասին հաղորդում է Nord Presse-ն: Հինգը վախճանվել են սրտի կանգից, երկուսը՝ թոքերի այտուցից:

Երեկույթին մասնակցել էր երկու հարյուր տարեց մարդ: Միջոցառմանը կարող էին մասնակցել միայն 65-ից բարձր տարիք ունեցողները: Նախատեսված էր, որ այդ խրախճանքը դառնալու էր ամենազանգվածայինը 2014 թ. Եվրոպայում:

Երեկույթի ամենաթեժ պահին երկու տարեց մարդ հանկարծ վատ են զգացել կրծքավանդակում ծակոցների պատճառով: Ինչպես նշում է լրատվական գործակալությունը, նրանք, ինչպես նաև օրգիայի ևս 33 մասնակիցներ, դրանից առաջ սեռական շփում են ունեցել ոմն Ջոսելինայի հետ: Քիչ անց ևս մի քանի հոգու ինքնազգացողությունն է վատացել: Տասը հոգի տեղափոխվել  են հիվանդանոց, որոնցից յոթը մահացել են: Հաղորդում է lenta.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Ճապոնիան պաշտոնական գրություններում Վրաստանն այսուհետև կանվանի Ջորջիա’
Հաջորդ հոդվածը‘Արմեն Պետրոսյան. Հայը եւ անցյալը. Հայոց հինգհազարամյա պատմությունը’