Տարխանով. Կարծում եմ՝ Սպերցյանին կհամապատասխանի Իսպանիայի առաջնությունը

188

Ռուս հայտնի մարզիչ Ալեքսանդր Տարխանովը բարձր է գնահատել «Կրասնոդարի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի խաղը։

«Էդուարդը հետաքրքիր, լավ ֆուտբոլիստ է։ Ինձ դուր է գալիս, թե ինչպես է նա խաղում: Եվրոպայի համար նա, միանշանակ, հասունացել է, բայց հիմա մենք զրկված ենք եվրոպական մրցաշարերից, և բոլոր թոփ-ակումբներն այնտեղ խաղացողներ են փնտրում։ Չնայած գործակալները, հավանաբար, պետք է կատարեն իրենց գործը, գումարած՝ սկաուտները միշտ նայում են խաղացողներին: Ո՞ր առաջնությունը կհամապատասխանի նրան: Կարծում եմ՝ Լա լիգան»,- Տարխանովի խոսքերն է մեջբերում «РБ Спорт»-ը։

Այս մրցաշրջանում 22-ամյա կիսապաշտպանը «Կրասնոդարի» կազմում անցկացրել է 24 հանդիպում՝ դառնալով 11 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ։

Նախորդ հոդվածըՉԼ․ «Միլանը» պայքարից դուրս թողեց «Տոտենհեմին» (տեսանյութ)
Հաջորդ հոդվածը«Բարսելոնան» հետաքրքրվում է 3 ֆուտբոլիստի ծառայություններով