‘«Տարո՛ն, քու ներվերը չունենք». Ցուցարարներին հաջողվել է ճեղքել ոստիկանական շղթան (լուսանկարներ)’

2250

Երեւանի քաղաքապետարանի մոտ  մեկնարկել է բողոքի ցույց՝ ընդդեմ տրանսպորտի ուղեվարձի թանկացման: Ինչպես հաղորդում է մեր թղթակիցը, ոստիկանությունը  ակցիայի մի քանի մասնակիցների արդեն բերման է ենթարկել: Քաղաքացիները գնալով շատանում են: Ոստիկաններն այս պահին փորձում են թույլ չտալ ակցիայի մասնակիցներին հավաքվել քաղաքապետարանի մուտքի մոտ՝ պատճառաբանելով, թե խոչընդոտվում է քաղաքապետարանի աշխատանքը:

Ցուցարարներին մի պահ հաջողվեց փակել Գ. Լուսավորիչ փողոցը, իսկ երբ քաղաքապետարանի մուտքը հսկող ոստիկանները փորձեցին բացել այն,  ցուցարարները ճեղքեցին ոստիկանական շղթան և անցան դեպի քաղաքապետարանի մուտքը: Այս պահին մի քանի հարյուր ցուցարարներ հավաքվել են  քաղաքապետարանի մուտքի մոտ և վանկարկում են «Տարոն՝ գծատեր», «Տարոն՝ քու ներվերը չունենք»: Հենց նոր ոստիկանները բերման ենթարկեցին Վիլեն Գաբրիելյանին:

Նախորդ հոդվածը‘Ակտիվիստներն ավտոբուսի ապակիներ չեն ջարդել. Տեսանյութը ապատեղեկատվություն է’
Հաջորդ հոդվածը‘Բարգավաճ Հայաստանը և «Բարև, Երևանը» ավագանու արտահերթ նիստ կհրավիրեն’