‘Տարոնը՝ մուտիլովշիկ, թե՞ ոչ’

2467

Տարոնը երեկ կասեցրեց տրանսպորտային փոխադրումները թանկացնելու մասին իր որոշումը, սակայն հաղթանակ տոնելու համար դեռ վաղ է:

Նախ և առաջ, ես կուզենայի տեսնել կասեցման մասին որոշումը. քանի դեռ այդ որոշումը չի հրապարակվել, այն չի կարող իրավական ուժ ունենալ:

Բացի այդ, պետք է հասկանալ, որ իրավական ակտի կասեցումը զուտ ժամանակավոր լուծում է: Տարոնը դեռ սպասում է Սերժի վերադարձին արձակուրդից, իսկ մինչ այդ ժամանակավոր լուծում է տվել հարցին: Կհարցնեք՝ ինչո՞ւ եմ այսքան վստահ, որ լուծումը ժամանակավոր է: Ահա խնդրեմ, մեջբերում եմ «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 76 հոդվածի 2-րդ մասը՝

«2. Իրավական ակտի գործողության կասեցման մասին իրավական ակտով պետք է սահմանվեն`

1) իրավական ակտի գործողության կասեցման պատճառը կամ նպատակը, ինչպես նաև ժամկետը.

Նշված դրույթները չնախատեսող իրավական ակտի գործողությունը կասեցնող իրավական ակտն իրավաբանական ուժ չունի»:

Փաստորեն՝ եթե կասեցման մասին որոշման մեջ բացակայում է կասեցման ժամկետը, ապա այդ որոշումն իրավական ուժ չի կարող ունենալ: Այստեղից կարելի է անել միայն մեկ հետևություն. պետք է պահանջել Տարոնից անհապաղ հրապարակել կասեցման մասին որոշումը: Եթե մենք բոլորս չտեսնենք կասեցման մասին որոշման տեքստը, ապա երեկ Տարոնի կատարած հայտարարությունը չի կարող մուտիլովշիկությունից ավելի կարգավիճակ ունենալ:

Հայկ Ճշմարիտյան

Նախորդ հոդվածը‘Ընդդիմադիր գործչի սպանությունը Թունիսում բողոքի ալիք է բարձրացրել’
Հաջորդ հոդվածը‘«Ժառանգությունը» իրազեկում է ներկայացրել օգոստոսի 1-ից 22-ը Ազատության հրապարակում հավաք անցկացնելու վերաբերյալ’