‘Տարոնի աչքը լույս. Վոլոչկովան ընկերոջից բաժանվելուց հետո Հայաստան կգա’

1158

Հայաստանի հասարակությունը դեռ չէր հասցրել ուշքի գալ ռուսաստանցի հայտնի բալետի պարուհի Անաստասիա Վոլոչկովայի՝ հերթական սիրեկանից բաժանվելու «գույժից», երբ ՌԴ վաստակավոր արտիստուհին շտապեց հանգստացնել մեզ ուրախալի լուրով. Նա սեպտեմբերի 15-ին Երևանում հանդես կգա «Նոր դար» խորագիրը կրող շոու ծրագրով:

Հիշեցնենք, որ հուլիսի 15-ին Վոլոչկովան Twitter-ում գրություն էր թողել այն մասին, որ «ջնջում է  բոլոր հիշողությունները»՝ կապված իր ընկերոջ՝ Բախտիյար Սալիմովի հետ: Սալիմովի հետ նա հասցրել էր «տալ-առնել» ընդամնեը հինգ ամիս: Թե որն է անսպասելի բաժանման պատճառը, պարուհին չի հայտնում:

Ինչևէ, այս լուրն առնելուն պես հայաստանյան մամուլն ու սոցիալական ցանցերը հեղեղվեցին Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին ուղղված աչքալուսանքներով. չէ՞ որ երախտարտ հայ հանդիսատեսի հիշողության մեջ դեռ թարմ է Վոլոչկովայի և Մարգարյանի համատեղ լուսանկարը՝ արված անցյալ աշնանը՝ ՌԴ վաստակավոր արտիստուհու Երևան կատարած այցի ժամանակ: Այն ժամանակ հայկական և ռուսական լրատվամիջոցները իրավացիորեն նկատեցին, որ «Վոլոչկովայի կուրծքը ապշեցրել է Տարոն Մարգարյանին», իսկ Վոլոչկովան Twitter_ում գրություն  թողեց՝ պատմելով իր և «Տարոնչիկի» միջև կայացած հոգեթով հանդիպման մասին: 

Եվ այսպես, ինչպես տեղեկացնում է «Արմենպես»-ը, Վոլոչկովան այս տարի Երևան կժամանի բոլորովին նոր շոուով, որտեղ նա «կպարի, կերգի և պարզապես կզարմացնի»:

Գործակալության հետ զրույցում Վոլոչկովայի համերգային ծրագրերի տնօրեն Սերգեյ Գերասիմենկոն հավաստիացրել է, որ պարուհին մեծ ցանկություն ունի կրկին Հայաստան այցելելու և հավանաբար Երևանում կմնա երկու օր:

Բացի դրանից, հնարավոր է, որ, Տարոն Մարգարյանի հետ նախորդ տարի կայացած հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, Երևանում առաջիկայում Անաստասիա Վոլոչկովայի անունը կրող գեղարվեստի դպրոց կբացվի:

Ի դեպ, Վոլոչկովային այս տարի Հայաստան կբերի նրա պրոմոուտերը՝ «Ֆորպոստ Արտ» անունը կրող ընկերության գլխավոր տնօրեն Զառա Մխեյանը: 

Նախորդ հոդվածը‘Տրանսպորտը 50 դրամով թանկանում է՝ «հօգուտ ժողովրդի» ‘
Հաջորդ հոդվածը‘Էդվարդ նալբանդյանը հանդիպել է Ֆիլիպ Լեֆորին’