‘Տարոնի նոր սուտը. Պիցերիա` զուգարանի փոխարեն քաղաքի կենտրոնում’

1068

«Մենք ենք այս քաղաքի տերը» քաղաքացիական նախաձեռնությունը ուշադրություն է հրավիրում Երեւանի Աբովյան փողոցում կատարվող մի շինարարության վրա:

«2012 թվականին Աբովյան փողոցում հսկայական ծառերի տապալումից և շինաշխատանքներից հետո երևանցիների բողոքին ի պատասխան՝ Տարոն Մարգարյանը ավագանու նիստում հայտարարեց. «Այնտեղ հանրային զուգարան է կառուցվում, վահանակ դրեք, որպեսզի քաղաքացիները իմանան»։

Մեկ տարի անց Աբովյան փողոցի ճեմուղին այլանդակող բետոնապատ կառույցի վրա հայտնվել է պիցերիա ցուցանակը։ Ընդ որում՝ բետոնի մեջ տառապում են մի քանի երկարամյա սլացիկ ծառեր։

Փաստորեն, Տարոն Մարգարյանը նորից սուտ է խոսել, կամ էլ նա չի կարողանում վերահսկել քաղաքաշինական գործողությունները։  Հայտարարում ենք, որ Աբովյան փողոցի ճեմուղին պետք է ազատագրվի աջ ու ձախ կողմում հայտվող ուռուցքներից, իսկ պաշտոնյաների պատասխանատվությունը վաղեմության ժամկետ չունի։

Յուրաքանչյուր որոշման համար պետք է պատասխանատվություն կրի տվյալ պաշտոնը զբաղեցնող անձը։ Լինի դա ստախոս պաշտոնյա, թե պարզապես օրինախախտ», -ասվում է նախաձեռնության տարածած հայտարարության մեջ։ 

Նախորդ հոդվածը‘Հրանտ Չարչարենց. Մեր եղբայր Շանթը’
Հաջորդ հոդվածը‘Քրիստինե Խանումյան. Իսկ մեղսունա՞կ էր արդյոք «հանգուցյալը» ‘