‘Տարոն Մարգարյանը, Արմեն Աշոտյանը և Սերգո Կարապետյանը Ագրարային համալսարանի ռեկտոր են ընտրել’

995

Կրթության եւ գիտության նախարարության «Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմնադրամի (ՀԱԱՀ) հոգաբարձուների խորհուրդը այսօր բուհի ռեկտոր է ընտրել առաջադրված միակ թեկնածուին` պրոֆեսոր Արշալույս Թարվերդյանին։

Նիստին մասնակցել են հոգաբարձուների խորհրդի 28 անդամներից 25-ը, այդ թվում` կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը, Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը: Նիստը վարել է ՀԱԱՀ-ի հոգաբարձուների խորհրդի փոխնախագահ Լեւոն Սարգսյանը:

Կրթության եւ գիտության նախարարության մամուլի ծառայությունից փոխանցում են նաեւ, որ Թարվերդյանը ներկայացրել է Ագրարային համալսարանի զարգացման հնգամյա ծրագիր։

Նախորդ հոդվածը‘ՃՈ-ն Հայաստանի ողջ տարածքում կազմակերպում է հատուկ կանխարգելիչ միջոցառումներ’
Հաջորդ հոդվածը‘Դպրոցներում գարնանային արձակուրդը կմեկնարկի մարտի 18-ից’