‘Տարոն Մարգարյանը դիմել է Տարոն Մարգարյանին. Գծատերերի ցանկ’

3419

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այսօր Երեւանի քաղաքապետարանը հրապարակել է հանրային տրանսպորտի ուղեվարձի՝ 50 տոկոսով թանկացման, ինչպես նաեւ՝ տրոլեյբուսների ուղեվարձի՝ 100 տոկոսով թանկացման մասին որոշումները: 

Ըստ հրապարակման՝ Մարգարյանը այդ որոշումը ստորագրել է՝ հիմք ընդունելով Երևան քաղաքի թվով 48 երթուղիներ սպասարկող կազմակերպությունների գրությունները: 

Նշենք, որ այդ ցանկում է նաեւ Տարոն Մարգարյանին եւ նրա աներձագ՝ ԱԺ պատգամավոր Ռոբերտ Սարգսյանին պատկանող «Ռոբերտ-Տարոն» ՍՊԸ-ն:


Նախորդ հոդվածը‘Հրանտ Չարչարենց. Քաղաքացիական պայքարի հաջողությունները եւ քաղաքական մուտիտները’
Հաջորդ հոդվածը‘Տրոլեյբուսների վարորդները մի քանի ժամանոց գործադուլ են արել. Տեսանյութ’