‘Տարոն Մարգարյանը խմբակցությունների հետ քննարկումներից հետո հանդես կգա հայտարարությամբ’

1237

Քիչ առաջ կառավարության նիստում փոխքաղաքապետ Կամո Արեյանը հայտարարեց, որ Երևանի քաղաքապետն այս պահին հանդիպում է Երևանի ավագանու խմբակցությունների  հետ՝ քննարկելու տրանսպորտի ուղեվարձի թանկացմա հետ կապված հարցերը:

«Փաստինֆոյի» փոխանցմամբ՝ քննարկումների ավարտին Տարոն Մարգարյանը հանդես է գալու հրապարակային հայտարարությամբ:

Հիշեցնենք, որ այսօր կառավարությունը նաև գաղտնի ռեժիմով լսելու է փոխքաղաքապետի զեկուցումը: Նախապես  կառավարության կայքում տեղադրված նիստի օրակարգում որպես զեկուցող՝ գրված էր քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունը, սակայն  այսօր առավոտյան այն փոխարինվեց փոխքաղաքապետ Կամո Արեյանի անունով: Տարոն Մարգարյանն  այսօր կառավարության նիստին չի մասնակցում: 

Նախորդ հոդվածը‘Իսպանիայում գնացքը դուրս է եկել ռելսերից. 77 մարդ զոհվել է’
Հաջորդ հոդվածը‘Տիգրան Սարգսյան. Տրանսպորտը թանկացնելուց առաջ պետք է հանրային քննարկումներ անցկացվեին’