‘Տարոն Մարգարյանը ճիշտ է վարվել, որ արգելել է սեքս-խանութ բացել. Մամուլ’

1147

«ՉԻ»-ն իր «Լուր-մեկնաբանություն» խորագրի ներքո գրում է.

Լրատվամիջոցների տեղեկությունների համաձայն՝ ինչ-որ մարդիկ իբր փորձել են Երևանում սեքս-խանութ բացել, բայց քաղաքապետ Տարոն Մարգարյանը խիստ բարկացել է ու համապատասխան թույլտվություն չի տվել:

«ՉԻ»- Եթե նման բան իսկապես եղել է, ապա Տարոն Մարգարյանն, իհարկե, ճիշտ է վարվել: Մի կողմից՝ նման խանութի բացումը հաստատ կընկալվի քաղաքական համատեքստում և քաղաքացիներին անընդհատ կհիշեցնի, թե ինչպես են իշխանությունները վարվում ժողովրդի հետ: Մյուս կողմից՝ իշխանափոխության դեպքում ժողովուրդը կարող է այդ խանութի ցուցանմուշները կիրառել որպես զենք՝ իշխանությունների նկատմամբ հաշվեհարդար տեսնելու համար: Հիշում եք, չէ՞, հայտնի անեկդոտը: Մեկը քաղաքից վերադառնում է գյուղ, բոլորին հավաքում գլխին ու պատմում, թե ինչպես է քաղաքում մտել սեքս-խանութ ու փչովի կանայք տեսել: «Իսկ փչովի տղամարդիկ չկայի՞ն»,- անհամարձակ հարցնում է կանանցից մեկը: «Չէ, երևի դեռ չէին ստացել, բայց լիքը «զապչաստ» կար»,- պատասխանում է սա:

Այնպես որ՝ Տարոն Մարգարյանը ճիշտ է վարվել: Շառից-փորձանքից հեռու: Համ էլ՝ ոչ մեկը չի ասի՝ «ինքդ էլ տեսնում ես, որ սիրուն չի»:

Նախորդ հոդվածը‘Մասիս Մայիլյան. Հարկավոր են նոր փոխզիջումային մոտեցումներ’
Հաջորդ հոդվածը‘Պետրոս Ղազարյան. Ինչքան խոտակեր պետք է լինել ‘