‘Տարոն Մարգարյանը «նորանոր բարձունքներ է գրավում». Նա դարձել է շախմատի ֆեդերացիայի նախագահ’

1439

Հայաստանի շախմատի ակադեմիայում տեղի է ունեցել Երևանի շախմատի ֆեդերացիայի հերթական նիստը, որի օրակարգում ընդգրկված էր ֆեդերացիայի ղեկավար մարմնի ընտրության հարցը: Քվերակության արդյունքում ֆեդերացիայի նախագահ է ընտրվել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, տեղեկացնում է քաղաքապետարանի լրատվական ծառայությունը:

Տարոն Մարգարյանը, շնորհակալություն և գոհունակություն հայտնելով վստահության ու ֆեդերացիայի նախկին ղեկավարի կողմից կատարած աշխատանքների համար, նկատել է, որ անցած ժամանակահատվածում ֆեդերացիան իսկապես գրանցել է լուրջ ձեռքբերումներ: 

Ի լրումն, Տարոն Մարգարյանը շնորհակալություն է հայտնել ֆեդերացիայի նախկին նախագահին և հավելել, որ այսուհետ ևս ֆեդերացիայի գործունեությունը կլինի թափանցիկ, ու մոտ ապագայում արդեն շախմատասեր հանրության համար էլ ավելի տեսանելի կլինեն ոչ միայն ֆեդերացիայում կատարվող աշխատանքները, այլև դրանց արդյունքում արձանագրված նորանոր հաջողություններն ու ձեռքբերումները: 

Նախորդ հոդվածը‘Խմբագրական. Իշխանական վակուումը եւ հասարակության անելիքը’
Հաջորդ հոդվածը‘ՀՀ դրամի փոխարժեքը ԱՄՆ դոլարի և եվրոյի նկատմամբ’