‘Տարոն Մարգարյանը վառեց գլխավոր տոնածառի լույսերը’

897

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիսավոր պայմաններում վառեց Հանրապետության հրապարակում տեղակայված գլխավոր տոնածառի լույսերը, ինչին հաջորդեց շքեղ հրավառություն: 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Ամանորի տոներին Երեւանի տարբերանշանն է լինելու ոսկեգույն երանգներով հրեշտակը: Հանրապետության հրապարակում տեղակայաված գլխավոր տոնածառի բարձրությունը 32 մետր է: Դրա զարդարման համար օգտագորվել են 6000 ճյուղեր և ավելի քան 50 հազար լուսադիոդային սարքեր: Ընդհանուր լուսադիոդային լարերի երկարությունն անցնում է 17 կմ-ից: Ձևավորման համար օգտագործվել են 700 թարթող լույսեր, 70 աստղեր:

Ամանորյա միջոցառումների համար Երևանի քաղաքապետարանի բյուջեից տրամադրվել է 14 միլիոն դրամ: Դեկտեմբերի 31-ին ժամը 22.00-ից կմեկնարկի տոնական համերգը, որը կտևի մինչև գիշերվա ժամը 2-ը: Այս առիթով կաշխատեն երթուղային տաքսիները և մետրոն: Ժամը 24:00-ին կլինի մեծ հրավառություն:

Նախորդ հոդվածը‘Մոսկվայի իշխանությունները երթեւեկությունը «հսկաող» կեղծ տեսախցիկներ կտեղադրեն ‘
Հաջորդ հոդվածը‘Լուվրի թանգարանը 2012-ին այցելությունների թվով ռեկորդ է սահմանել ‘