‘Տարոն Մարգարյանը տրանսպորտի թանկացման հարցով հանձնաժողով է ստեղծել’

1811

Տարոն Մարգարյանը որոշում է ստորագրել Երևանում հանրային տրանսպորտի չափորոշիչների, հաշվարկների և դրանց առնչվող այլ հարցերի, ինչպես նաև վարձի կիրառման մեխանիզմների քննարկման նպատակով հանձնաժողով ստեղծելու մասին։ Երեւանի քաղաքապետարանի լրատվական ծառայության տարածած հաղորդագրության մեջ ներկայացվում է նաեւ հանձնաժողովի կազմը: Դրանում, քաղաքապետարանի եւ Կառավարության պաշտոնյաներից բացի, ընդգրկված են նաեւ միշարք հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Ակնհայտորեն, Տարոն Մարգարյանը փորձում է պատրանք ստեղծել, թե տրանսպորտի վերաբերյալ խնդիրենրի (հիմնականում՝ գների բարձրացման) քննարկումները տեղի են ունալու «քաղաքացիական հասարակության լայն մասնակցության պայմաններում»: Սակայն բավական է նշել միայն, որ հասարակական սեկտորը ներկայացնողների թվում են նախագահական ընտրություններից հետո ընդդիմադիր երիտասարդների վրա «Ախալքալակի ջոկատին» քսի տվող ԵՊՀ երիտասարդական միության նախագահ Գեւորգ Մելքոնյանը եւ ՀՀԿ քարոզարշավի «Փուչիկների տոնախմբության» կազմակերպիչ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի տնօրեն Ալեքսանդր Տեր-Հովակիմյանը, եւ պարզ կդառնա, թե որքանով է ապահովված լինելու բազմակարծությունը այս հանձնաժողովում:

Այնուհանդերձ, Տարոն Մարգարյանի ստորագրած որոշման մեջ նշվում է, որ

Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 57-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 39-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, ինչպես նաև Երևանի քաղաքապետի 2013 թվականի հուլիսի 25-ի NN 3722-Ա և 3723-Ա որոշումների կատարումն ապահովելու նպատակով.
 
1. Ստեղծել հանձնաժողով` համաձայն հավելվածի:

2. Հանձնաժողովի նախագահին` ապահովել.
1) Երևանի ներքաղաքային ուղևորափոխադրումների վարձի ձևավորման, այդ թվում` չափորոշիչների, հաշվարկների և դրանց առնչվող այլ հարցերի, ինչպես նաև վարձի կիրառման մեխանիզմների քննարկումը.

2) խնդրի առնչությամբ հասարակությանը հուզող հարցերի վերաբերյալ համակողմանի և լիարժեք տեղեկատվության տրամադրումը.

3) քննարկման արդյունքներով համապատասխան առաջարկությունների ներկայացումը Երևանի քաղաքապետին:
3. Սահմանել, որ.

1) հանձնաժողովի առաջին նիստը գումարվում է սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո` 5 աշխատանքային օրվա ընթացքում, իսկ հաջորդ նիստերը` ըստ անհրաժեշտության.

2) հանձնաժողովի նիստն իրավազոր է, եթե նիստին ներկա են անդամների առնվազն կեսը.
3) քննարկվող հարցերի շուրջ հանձնաժողովի որոշումներն ընդունվում են բաց քվեարկությամբ` ներկա մասնակիցների ձայների մեծամասնությամբ:

4. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել հանձնաժողովի նախագահի վրա:
5. Սույն որոշման կատարման հսկողությունն իրականացնում է Երևանի քաղաքապետը:
 
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ Տ.ՄԱՐԳԱՐՅԱՆ

Հավելված
Երևանի քաղաքապետի 2013 թվականի 
սեպտեմբերի 24-ի N 4721-Ա որոշման

Հանձնաժողովի կազմը
 
Հանձնաժողովի նախագահ
Վահե Նիկոյան Երևանի քաղաքապետի տեղակալ
Հանձնաժողովի նախագահի տեղակալ

Ալբերտ Գևորգյան Երևանի քաղաքապետի խորհրդական
Հանձնաժողովի անդամներ

Նաիրա Նահապետյան Երևան քաղաքի ավագանու «Հանրապետական կուսակցություն» խմբակցության անդամ, ֆինանսավարկային և տնտեսական, հարցերի
մշտական հանձնաժողովի նախագահ

Զավեն Առաքելյան Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի իրավաբանական վարչության պետ
Հենրիկ Նավասարդյան Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տրանսպորտի վարչության պետ
Ռուդիկ Թադևոսյան Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի գնումների վարչության պետ
Համազասպ Գալստյան Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ֆինանսական վարչության պետի տեղակալ
Էլբակ Թառփոշյան «Երևանի ավտոբուս» ՓԲԸ–ի տնօրեն

Հարություն Երեմյան «Երևանի էլեկտրատրանսպորտ» ՓԲԸ-ի տնօրեն
Դավիթ Մելքոնյան ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության աշխատակազմի տրանսպորտի վարչության փոխադրումների քաղաքականության բաժնի

պետ–վարչության պետի տեղակալ 
Աննա Սաֆարյան ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ, խորհրդական 
Վազգեն Սաֆարյան ՀՀ հանրային խորհրդի անդամ, ֆինանսատնտեսական և բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահ 
Արման Չիլինգարյան ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության իրավաբանական բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ

Կորյուն Աթոյան Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտոր, տնտեսագիտության դոկտոր 
Դավիթ Հախվերդյան Հայաստանի պետական տնտեսագիտական համալ-սարանի դոցենտ, տնտեսագիտության թեկնածու 
Վալերի Հարությունյան Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարան, շինարարական մեքենա-ների և երթևեկության կազմակերպման ամբիոնի դոցենտ, տեխնիկական գիտությունների թեկնածու

Գագիկ Երիցյան Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարան, տրանսպորտային համակարգերի ֆակուլտետ, փոխադրումների և ճանապարհային երթևեկության կազմակերպման ամբիոնի վարիչ, տեխնիկական գիտությունների թեկնածու 
Սուրեն Չիբուխչյան Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի վերգետնյա տրանսպորտային միջոցների ամբիոնի վարիչ, տեխնիկական գիտությունների թեկնածու դոցենտ

Կարապետ Մոսիկյան Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ավտոմոբիլներ և տրակտորներ ամբիոնի դոցենտ 
Րաֆֆի Քարամյան ԵՊՀ ուսանողական խորհրդի նախագահ

Արամ Նավասարդյան «Մարքեթինգի հայկական ասոցիացիա» ՀԿ-ի նախագահ
Բաբկեն Պիպոյան «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ-ի հիմնադիր նախագահ 
Շուշանիկ Նախապետյան «Ունիսոն» ՀԿ–ի գործադիր տնօրենի տեղակալ 
Արմինե Մկրտչյան «Աքիլես» ՀԿ –ի իրավաբան

Արմեն Պողոսյան «Հայաստանի սպառողների ասոցիացիա» ՀԿ–ի նախագահ 
Գևորգ Մելքոնյան «Երիտասարդ համալսարանականների միավորում» ՀԿ-ի նախագահ 
Ալեքսանդր Տեր–Հովակիմյան Հայաստանի երիտասարդական հիմնադրամի գործադիր տնօրեն

Գևորգ Պողոսյան Վճարահաշվարկային կազմակերպությունների ասոցիացիա» իրավաբանական անձանց միության նախագահ 
Տիգրան Հովհաննիսյան «Ավտովարորդների պաշտպանության լիգա» իրավաբանական անձանց միության նախագահ

Անահիտ Ասատրյան Հայաստանի պետհիմնարկների, տեղական ինքնա-կառավարման մարմինների և հասարակական սպասարկման աշխատողների արհեստակցական կազմակերպությունների ճյուղային հանրապետական միության ճյուղային արհմիության նախագահ

Հրանտ Եղիազարյան ՀՀ փոխադրող ընկերությունների միության անդամ 
Հարություն Առաքելյան ՀՀ փոխադրող ընկերությունների միության անդամ

Աշոտ Արշակյան ՀՀ փոխադրող ընկերությունների միության անդամ 
Հայկ Մկրտչյան
Ալբերտ Հովհաննիսյան
Նարեկ Վարդանյան

Երևանի քաղաքապետարանի
աշխատակազմի քարտուղար Ս.Մակարյան

 

Նախորդ հոդվածը‘«Զվարթնոց» օդանավակայանի գմբեթավոր շենքի քանդման հարցը կրկին օրակարգում է’
Հաջորդ հոդվածը‘Կոնգրեսի ձեւավորված տարածքային խորհուրդների ցանկը’