‘Տարոն Մարգարյանի թեզի «պաշտպանության» պաշտպանները (ֆոտոշարք)’

2665

Ինչպես արդեն հաղորդել էինք, այսօր` դեկտեմբերի 26-ին, ժամը 14-ին, տնտեսագիտական համալսարանում տեղի է ունեցել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի ատենախոսության «պաշտպանությունը» տնտեսագիտության թեկնածուի գիտական աստիճանի համար: Ինչպես բազմիցս հաղորդել են համալսարանի ներկայացուցիչները, լրագրողները նույնպես կարող են ներկա գտնվել պաշտպանությանը: Սակայն, ինչպես հաղորդում է մեր լրագրողը, լսարանի մուտքը,  որտեղ պետք է տեղի ունենա թեզի «պաշտպանությունը», արգելափակել են ինչ-որ անհայտ երիտասարդներ և խոչընդոտում են լրագրողների աշխատանքը: Երիտասարդներից մեկը նման է այն մարդկանցից մեկին, որոնք հարձակվել էին մեր կայքի լրագրողի վրա դեռ ավագանու ընտրությունների ժամանակ:

Համալսարանի բակում ծառայություն իրականացնող ոստիկանները չեն միջամտել, չնայած լրագրողները մի քանի անգամ դիմել են նրանց:

Լրագրողներին այդպես էլ թույլ չեն տվել ներկա գտնվել «պաշտպանությանը»: Նշենք նաև, որ Տ.Մարգարյանի թեզի պաշտպանության պաշտպանների մեջ ամենաակտիվներից մեկը Տնտեսագիտական համալսարանի ռեկտորն էր:

Նախորդ հոդվածը‘ԱԺ հաշվիչ հանձնաժողովի նոր նախագահ ընտրվեց Լյուդմիլա Սարգսյանը (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘ՀԱԿ 7 պատգամավորները նախաձեռնել են փոփոխություններ «Արտակարգ դրության ռեժիմի մասին» օրենքում’