‘Տարոն Մարգարյանի շքեղ առանձնատներից մեկը (լուսանկարներ) ‘

14982

Երևանի գործող քաղաքապետ, Երևանի ավագանու ընտրություններում Հայաստանի Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) ցուցակը գլխավորող Տարոն Մարգարյանի ունեցվածքը, որը քաղաքական որոշ ուժերի փորձագետների կողմից գնահատվում է շուրջ 6-10 մլն դոլարի սահմաններում, Երևանի ավագանու ընտրություններին ընդառաջ դարձավ մամուլի և քաղաքական դաշտի ամենաքննարկվող թեմաներից մեկը, հայտնում է 168.am-ը:

Տարոն Մարգարյանի ներկայացրած գույքի վերաբերյալ` ընտրություններին մասնակցող «Հայ Ազգային Կոնգրես» կուսակցությունը ապրիլի 30-ին նույնիսկ հաղորդում ներկայացրեց ՀՀ գլխավոր դատախազությանը` «հանցագործության կատարման մասին», որով խնդրեց «պարզել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի ներկայացրած հայտարարագրում ներառված գույքի իրական բնույթի, ծագման աղբյուրների, տնօրինման եղանակի, գույք ձեռք բերելու, կամ տիրապետելու, կամ օգտագործելու օրինականությունը, դրանց ձեռքբերման կապը կոռուպցիոն երևույթների կամ հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների օրինականացման հետ»։

Եվ ահա, օրերս՝ մասնակցելով ՀՀԿ հակառակորդ քաղաքական ուժերից մեկի` «Բարև, Երևանի» քարոզարշավին` Երևանի Ավան վարչական շրջանում պատահաբար հանդիպեցինք Տարոն Մարգարյանի շքեղ առանձնատներից մեկին, որը գտնվում է Ավանի Բաբաջանյան փողոցում (77/7 տուն) և ներկայացված է թեկնածուի պաշտոնական հայտարարագրում: Սակայն Տարոն Մարգարյանը և իր ընտանիքը գրանցված են Ավանի Սայաթ-Նովա թաղամասում (8-րդ շենք,  բն. 7): 

Նախորդ հոդվածը‘Տիգրան Ուրիխանյան. Ինչո՞ւ են «Ժառանգության» հանձնաժողովների տեղերը Հանրապետական կուսակցության անդամներով լցվում’
Հաջորդ հոդվածը‘ՊԵԿ պարզաբանումը. Սերմնահեղուկը ավստրալիական էր’