‘Տարոն Մարգարյանի «պաշտպանությունը» լրագրողներից պաշտպանած երիտասարդները՝ Սերժ Սարգսյանի հետ. ֆոտո’

9247

Ինչպես արդեն հաղորդել էինք, այսօր` դեկտեմբերի 26-ին, ժամը 14-ին, տնտեսագիտական համալսարանում տեղի է ունեցել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի ատենախոսության «պաշտպանությունը» տնտեսագիտության թեկնածուի գիտական աստիճանի համար: Ինչպես բազմիցս հաղորդել են համալսարանի ներկայացուցիչները, լրագրողները նույնպես կարող են ներկա գտնվել պաշտպանությանը: Սակայն լսարանի մուտքը,  որտեղ պետք է տեղի ունենա թեզի «պաշտպանությունը», արգելափակել են ինչ-որ անհայտ երիտասարդներ և խոչընդոտում են լրագրողների աշխատանքը` ծաղրելով, հայհոյելով եւ իրենց լկտի պահելով: Որոշ ժամանակ անց, պարզ դարձավ, որ «պաշտպանությունը» կազմակերպած երիտասարդները՝ ՀՀԿ-ականներ են: 

Ահավասիկ, Ֆեյսբուք սոցիալական ցանցում հրապարակվել է նաեւ այս լուսանկարը, որտեղ Տարոն Մարգարյանի «պաշտպանությունը» լրագրողներից պաշտպանած երիտասարդները լուսանկարված են Սերժ Սարգսյանի հետ: Խոսքերն, ինչպես ասում են՝ ավելորդ են:

 

Նախորդ հոդվածը‘ՍԴ-ն կուտակային կենսաթոշակայինի մասին հարցը կքննի եկող տարվա մարտին ‘
Հաջորդ հոդվածը‘Լիզա Ճաղարյան. Ասում եմ` չե՞ք տեսնում, թե «էսինչ քարվան կտրելու գիշեր է»’