‘Տարոն Մարգարյանի տապալված հանդիպումը և ուրախ մանկավարժները. Մամուլ ‘

1511

Հանրապետական կուսակցությունը երեկ հերթական անգամ ոտքի էր հանել ուսուցչական կոլեկտիվներին՝ նրանց իրենց կամքին հակառակ ներքաշելով նախընտրական քարոզարշավի մեջ: Ըստ «Հրապարակի»՝ երեկ Ջրվեժ, Նոր Նորք համայնքների հերթն էր: Հանդիպումը մեկնարկել էր Ջրվեժ համայնքից: Սակայն Նոր Նորքում այն կիսատ էր մնացել անբարենպաստ եղանակի պատճառով:

Նորքի 8-րդ զանգվածում ուսուցիչներին հրահանգել էին «Արծիվ» կոչվող արձանի մոտ սպասել Տարոն Մարգարյանին, սակայն տևական ժամանակ սպասելուց հետո, երբ անձրևը հորդացել էր, ուսուցիչներին տուն էին ուղարկել, ինչից րոպեներ անց ժամանել է Տարոն Մարգարյանն ու սակավաթիվ մարդկանց մոտ մի քանի նախադասություն արտասանելուց հետո հեռացել:

Նախատեսված է եղել անձրևի դեպքում հանդիպումը տեղափոխել դպրոց, սակայն հետո փոշմանել են և մի քանի րոպեում «գլխառադ են արել» քարոզարշավը: Դա մեծ ուրախություն է պատճառել մանկավարժներին, ովքեր հակառակ դեպքում պետք է ժամերով պարտադրված ունկնդրեին քաղաքապետի թեկնածուի խոստումները:

Նախորդ հոդվածը‘ՀՀԿ-ի ցուցակում ներգրավված անձանց ունեցվածքը վաղ թե ուշ` դառնալու է իրեղեն ապացույց. Մամուլ ‘
Հաջորդ հոդվածը‘Ցնցող լուր. ՄԻՊ նորաստեղծ ազգային հանձնաժողովը կգլխավորի ԱԽՔ-ը’