‘Տարոն Մարգարյանն ընդունել է Ֆեյսբուքահայաստանի ներկայացուցիչներին (Լուսանկարներ)’

946

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է սոցիալական ցանցերի մի խումբ առավել ակտիվ օգտատերերի և բլոգերների հետ, հայտնում է քաղաքաօետարանի լրատվական ծառայությունը: 

Տարոն Մարգարյանը նշել է, որ Երևանի քաղաքապետարանի աշխատանքը պարբերաբար ներկայացվում է նաև սոցիալական մի շարք հարթակներում և, բացի այդ, ֆեյսբուքյան իր էջի առկայությունն իր հերթին հնարավորություն է տալիս տեղեկանալու քաղաքացիական ակտիվ հարցադրումներին, բարձրացված խնդիրներին. «Դրական եմ վերաբերվում համացանցում հնչող առողջ քննադատություններին և վստահեցնում եմ, որ Երևանի քաղաքապետարանը իր ողջ թիմով պատրաստ է և լսում է բոլոր կառուցողական առաջարկները»,- նշել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը՝ ընդգծելով, որ իրեն հատկապես ոգևորում է երիտասարդների ակտիվությունը մայրաքաղաքի կյանքին առնչվող քննարկումներում: 

Նախորդ հոդվածը‘Լուկաշենկոն Ռուսաստանից 2 միլիարդ դոլարի վարկ է խնդրում ‘
Հաջորդ հոդվածը‘Ռադամել Ֆալկաո. Այս տարվա համար ինձ կգնահատեի 10-ից 9,5 բալ’