‘Տարոն Մարգարյան. Էս հրաժարականներին եւ նման քայլերին ժողովուրդը էդքան էլ համաձայն չի (տեսանյութ)’

1547

Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը քաղաքապետարանի պաշտոնյաների հրաժարականի պահանջը հիմնավոր չի համարում:   

«Պարտադիր չի՝ կոչ անեն, որ պաշտոնանկ անեն: Ոչ միայն տրանսպորտի ոլորտում, այլեւ բոլոր ոլորտներում, այն աշխատակիցները, որոնք իրենց աշխատանքը նորմալ չեն կատարի, էդ ժամանակ, բնականաբար, ես կվերանայեմ: Բայց այսօր մարդիկ իրենց աշխատանքը նորմալ կատարում են», — «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասել է Մարգարյանը:  

Նրա խոսքով, քաղաքապետարանի պաշտոնյաների հրաժարականը պահանջող քաղաքացիներն այդքան էլ կապ չունեն տրանսպորտի ուղեվարձերի բարձրացման դեմ պայքարող քաղաքացիների հետ:

«Եթե երկու-երեք հոգի հավաքվում են, ձեր հրաժարականն են պահանջում, մյուսի-մյուսի… Ինձ թվում ա՝ էս հրաժարականներին եւ նման քայլերին ժողովուրդը էդքան էլ համաձայն չի, հարցրեք ժողովրդին», — նշել է քաղաքապետը:

Նախորդ հոդվածը‘iLur Բլոգ. Էտի ժամանակը. Անտեսանելի պատմութիւն ‘
Հաջորդ հոդվածը‘Ճապոնիայում հիշում են 1945 թ. Հիրոսիմայի ռմբակոծության զոհերին (ֆոտոշարք)’