‘Տարոն Մարգարյան. Տրանսպորտի թանկացման հարցը դեռ չի քննարկվում, բայց հաշվարկները կատարվում են’

1210

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, պատասխանելով լրագրողների հարցին, թե գազի սակագնի բարձրացման հետ կապված կթանկանա արդյոք տրանսպորտի գինն ասաց, որ մասնագետներն այդ ուղղությամբ աշխատում են:

«Տնտեսագետների ուսումնասիրություններից հետո մենք հայտարարությամբ հանդես կգանք: Դեռ չի քննարկվում տրանսպորտի թանկացման հարցը, բայց հաշվարկները կատարվում են: Դրանք պետք է կատարեն, որպեսզի հասկանանք, թանկանալու է թե ոչ»,- նշեց Մարգարյանը:

Ավելի վաղ, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանն ասել էր, որ գազի սակագնի բարձրացման հետևանքով 5 տոկոսով հնարավոր է բարձրանա գազալցակայաններում գազի գինը: Գազի նոր սակագների մասին կարող եք կարդալ այստեղ

Նախորդ հոդվածը‘Չեմպիոնների լիգայի եզրափակիչը Հայաստանում դիտել է շուրջ 200 հազար մարդ’
Հաջորդ հոդվածը‘Ֆլորենտինո Պերես. Զիդանը ցանկանում է մարզիչ դառնալ’