‘Տարվա լավագույն` «Aurora» ֆիլմը կարող է ունենալ երկարատև փառատոնային կյանք’

1040

«Aurora» ֆիլմը, որն արժանացել է Հայաստանի 2014 թվականի Ազգային կինոփառատոնի «Լավագույն անիմացիոն ֆիլմ» մրցանակին, կարող է ունենալ երկարատև փառատոնային կյանք:

Ինչպես ԱրմԻնֆո գործակալության հետ զրույցում պատմել է անիմացիոն ժապավենի հեղինակ Վրեժ Քասունին, արդեն հայտեր են ուղարկվել մի շարք միջազգային կինոփառատոններին մասնակցելու համար: «Aurora»-ն Հայաստանում նկարահանված առաջին անիմացիոն ֆիլմն է: Ֆիլմը նվիրված է հայ-թուրքական «Ագոս» թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքին, ով սպանվել էր 2007 թվականի հունվարի 19-ին, տամբուլում:

Ֆիլմի վրա աշխատանքները տևեցին մի քանի տարի, որոնք Քասունու համար, նրա խոստովանությամբ, դարձան իսկական մարտական մկրտություն: «Ես սիրում եմ այս ֆիլմը, որովհետև այն կապված է Հայաստանում իմ ապրած 15 տարիների հետ»,-ասել է նա:

Լիամետրաժ նոր անիմացիոն ֆիլմ նկարահանել Քասունին նախատեսում է սկսել 2015 թվականին: Բացի այդ, հաջորդ տարվա գարնանը նա ծրագրում է կազմակերպել իր գեղանկարչական գործերի ցուցահանդեսը:

«Այս տարի ես նշում եմ Հայաստան տեղափոխվելուս 15-ամյակը, և ցանկանում եմ ինչ-որ կերպ նշել այդ իրադարձությունը: Կա նաև իմ ծաղրանլարների ցուցահանդեսը կազմակերպելու ծրագիր: Չի բացառվում, որ այն տեղի կունենա այս աշնանը, ReAnimania անիմացիոն ֆիլմերի 4-րդ Միջազգային փառատոնի շրջանակներում»,-կիսվել է Քասունին: 

Նախորդ հոդվածը‘Ուկրաինայում գրոհայիններն առևանգել են ածխարդյունաբերական ձեռնարկությունների ղեկավարներին’
Հաջորդ հոդվածը‘Սիլուանովը ետ է կանգնում կենսաթոշակների կուտակային մասի բաշխման վերաբերյալ իր խոսքից’