‘Տարվա մարդ՝ ըստ ամերիկյան Time ամսագրի ընթերցողների’

791

 Ամերիկյան Time ամսագրի ընթերցողների վարկածով՝ տարվա մարդ է հռչակվել Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին:

Հնդկաստանի կառավարության ղեկավարը հավաքել է ամսագրի էլեկտրոնային հարցման մասնակիցների ձայների 16 %-ը: Ընդհանուր առմամբ՝ համացանցով քվեարկությանը մասնակցել է հինգ միլիոն մարդ: Հնդիկներն ակտիվությամբ եղել են երկրորդ տեղում՝ ամերիկացի օգտատերերից հետո: Հենց դրանով է Time-ը բացատրում Մոդիի հաղթանակը:

Առաջատարների հնգյակում են հայտնվել նաև Հոնկոնգում ցույցերի առաջնորդներից մեկը՝ Ջոշուա Վոնը, և խաղաղության Նոբելյան մրցանակակիր Մալալա Յուսուֆզայը: ՌԴ նախագահ Պուտինը վեցերորդ տեղում է, նա ստացել է  4 % քվե: Ընդ որում՝ ռուսաստանցի օգտատերերն ակտիվությամբ երրորդն են եղել:

Անցյալ տարի Time-ի վարկածով տարվա մարդ էր հռչակվել Հռոմի պապ Ֆրանցիսկոսը: Փոխանցում է echo.msk.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Դատարանը թույլ չի տվել Յանուկովիչի հաշվից հանել 20 միլիոն գրիվնա’
Հաջորդ հոդվածը‘Թուրքիայում ուզում են իսլամի դասեր մտցնել ցածր դասարաններում’