‘Տաքսիների վարորդներն արդեն իսկ նվազագույն 600 դրամի փոխարեն՝ 1000 են պահանջում’

958

Երեկվանից գազի թանկացմանը զուգընթաց՝ նկատելի են արդեն հացամթերքի թանկացումները՝ մոտավորապես՝ 10-ից 20 դրամով: Այդ մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ-ի նախագահ Բաբկեն Պիպոյանը:

Նա տեղեկացրեց նաև, որ գազալցակայաններում բարձրացել է գազի գինը՝ նախատեսված 5 տոկոսի փոխարեն՝ 15-ից 20 տոկոս: ՀԿ-ի նախագահի խոսքով՝ թեպետ երթուղայինների և տաքսիների ուղեվարձերը դեռևս չեն բարձրացել, սակայն բազմաթիվ քաղաքացիներ արդեն իսկ ահազանգում են, որ նվազագույն 600 դրամի փոխարեն՝ տաքսիների վարորդները պահանջում են վճարել 1000 դրամ: 

Բաբկեն Պիպոյանը կոչ արեց հանրային վերահսկողություն սահմանել, քանի որ հակառակ դեպքում գնաճը կլինի անկառավարելի: Նրա խոսքով՝ պետք է հանձնաժողովներ ստեղծել՝ ապահովելով հանրային և պետական վերահսկողություն: 

ՀԿ-ի նախագահը հայտնեց, որ ՏՄՊՊՀ-ի հետազոտության համաձայն՝ ամիսներ առաջ կաթնամթերքի շուկայում նկատվել է կաթնամթերքի գնի նվազում, սակայն «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ-ի դիտարկումները ցույց են տվել, որ նվազում չի եղել: Ավելին՝ դրան հաջորդել է կաթնամթերքի թանկացումը՝ շուրջ 15-ից 20 տոկոսով:

Նախորդ հոդվածը‘Բալետի պարողը զրկվել է աշխատանքից պոռնոյի պատճառով’
Հաջորդ հոդվածը‘Շտեֆան Ֆյուլեն «ծայրահեղ կարեւոր փուլում» կովկասյան գործընկերներից հավատարմություն է ակնկալում’