‘Տաքսիստների բողոքի ակցիա. Մի կարգին ղեկավար է պետք (ֆոտոշարք)’

1121

Դեղին համարանիշները սպիտակով փոխարինելու նպատակը՝ մասնավոր տաքսիստների վերացումն է։ Հայտարարում են տաքսիսները, որոնք այսօր բողոքի ակցիա էին կազմակերպել Շենգավիթ համայնքում։

«Դա միայն մեկ նպատակ է հետապնդում, որպեսզի մեծահարուստները բերեն իրենց տաքսիները , որ մենք գնանք իրենց պարկերում աշխատենք»,- տաքսիստներից Վովա Աղայանի խոսքերն է մեջբերում «Ա1+»-ը։

Վարորդների համար անհասկանելի են կառավարության քայլերը՝ սկզբում իրենց ստիպեցին սպիտակ համարանիշները փոխարինել դեղինով, հիմա նորից պահանջում են անցնել սպիտակների:

«Մի կարգին ղեկավար է պետք, որ մի բան որոշեն դա մնա, մարդիկ տարբերում են, նստում են ինչի մասին է խոսքը, մի օր սպիտակ, մի օր դեղին, մի օր կարմիր, մի օր կապույտ, մի օր երկաթից, մի օր թղթից»,- ավելացրեց ակցիայի մասնակիցներից մեկը։

Նրանց կարծիքով կառավարությունն իր ոչ հեռատես քայլերով էլ ավելի է ծանրացնում իրենց սոցիալական վիճակը:

«Եթե ամսվա մեջ մեկ անգամ փլավի վրա կոտլետ էր լինում, այդ կոտլետն էլ վերցրին, մնաց միայն փլավը»,- ավելացրեց նրանցից մեկը։

Տաքսիների դեղին համարանիշները ինքնակպչուն կտրոններով փոխարինելուն, բուժզննման և տեխզննման գործառույթները վերացնելու հարցերի շուրջ մարտի 6-ի քննարկում էր կազմակերպել Հանրային խորհրդի ֆինանսատնտեսական և բյուջետային հարցերի հանձնաժողովը, ակայն որոշում դեռ չի կայացրել:

Նախորդ հոդվածը‘Իրաքի պատերազմի արդյունքները. զոհվել է 120 հազար մարդ, ԱՄՆ-ը ծախսել է գրեթե 3 տրիլիոն դոլար’
Հաջորդ հոդվածը‘Լևոն Զուրաբյան. Վստահ եմ, որ իշխանությունները այդ անիմաստ, ողորմելի քայլին չեն դիմի (տեսանյութ)’