‘Տաքսի ծառայությունները հայտնվել են ՏՄՊՊՀ տեսադաշտում. Մամուլ’

1024

Տաքսի ծառայություն մատուցող ընկերությունները հայտնվել են ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի (ՏՄՊՊՀ) տեսադաշտում։ Մի շարք դժգոհությունների հիման վրա ուսումնասիրվել է այդ ընկերությունների վարքագիծը՝ պարզելու, թե վերջինները որքանով են բարեխիղճ աշխատում, և որքանով է իրականությանը համապատասխանում որպես նվազագույն սահմանված ուղեվարձը։ Հայտնաբերված խախտումների վերաբերյալ առաջիկայում կհրապարակվեն որոշումները։ Այսինքն՝ պարզ կդառնա, թե որ ընկերություններն են տևական ժամանակ խաբել քաղաքացուն։

Ըստ «Ժողովուրդ»-ի տեղեկությունների՝ խախտում կատարածների ցանկում է նաև «Ռոբերտ-Տարոն» ՍՊԸ-ն, որն էլ պատկանում է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին և իր աներորդի, Աժ պատգամավոր Ռոբերտ Սարգսյանին։

Նախորդ հոդվածը‘«Էժան գազի» թանկ գինը. Մամուլ’
Հաջորդ հոդվածը‘Արա Բաբլոյանի որդին առողջապահության փոխնախարար է նշանակվել. Մամուլ’