Տեբաս․ Բուսկետսի հեռանալը առաջին քայլն է Մեսսիին վերադարձնելու ճանապարհին

355

Իսպանական Լա Լիգայի նախագահ Խավիեր Տեբասը հայտարարել է, որ իսպանացի կիսապաշտպան Սերխիո Բուսկետսի հեռանալը «Բարսելոնայից» քիչ է աշխարհի չեմպիոն Արգենտինայի հավաքականի 35-ամյա հարձակվող Լիոնել Մեսսիին վերադարձնելու համար։ Կատալոնական ակումբը ֆինանսական խնդիրներ ունի եւ կարող է խախտել ֆինանսական արդար խաղի կանոնները։

«Բարսելոնայի» ապագան կախված չէ մեկ խաղացողի հեռանալուց։ Այն կախված է բազմաթիվ գործոններից։ Բուսկետսի հեռանալը առաջին քայլն է Մեսսիին վերադարձնելու ճանապարհին, բայց դեռ մի քանի քայլ էլ պետք է կատարել»,- Տեբասի խոսքը մեջբերում է Cope-ը։

34-ամյա Բուսկետսի պայմանագիրը կավարտվի հունիսին։ Ֆուտբոլիստն ու ակումբը պաշտոնապես հայտարարել են համագործակցությունը չշարունակելու մասին։

Երկու տարի Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ում անցկացրած Մեսսին հունիսին կստանա ազատ գործակալի կարգավիճակ։ Նրան 400 միլիոն եվրոյի պայմանագիր է առաջարկել Սաուդյան Արաբիայի «Ալ Հիլյալը»։ «Բարսելոնայից» առաջարկ Մեսսին դեռ չի ստացել։

Նախորդ հոդվածըԷրլինգ Հոլանդը՝ Պրեմիեր լիգայի լավագույն խաղացող
Հաջորդ հոդվածը«Տոտենհեմ»-ում հրաժարվել են Նագելսմանին գլխավոր մարզիչ նշանակելու մտքից