Տեբաս. ՊՍԺ-ի նախագիծը երկար կյանք չունի

396

Լա լիգայի նախագահ Խավյեր Տեբասը քննադատել է ՊՍԺ-ի տրանսֆերային քաղաքականությունը:

«ՊՍԺ-ի ու Սուպերլիգայի գործողությունները շատ վտանգավոր են: Թիմի մի քանի խաղացողի տարիք հաշվի առնելով՝ ՊՍԺ-ն ինձ լեգենդների մրցաշար է հիշեցնում:

Օբյեկտիվ տվյալներ կան, որոնց համաձայն՝ ՊՍԺ-ի նախագիծը երկար կյանք չունի: Նրանք 500 մլն եվրոյից ավելի ծախսում են աշխատավարձերի վրա: Դա անընդունելի է, եթե հաշվի առնենք կորոնավիրուսի վնասները»,- Տեբասի խոսքերն է փոխանցում Sport.es-ը:

Նախորդ հոդվածըԻնֆանտինո․ Հիմա չափազանց շատ են հավաքականների անիմաստ խաղերը
Հաջորդ հոդվածըԱՄՆ-ի և ԵՄ-ի արձագանքը Աֆղանստանի նոր ժամանակավոր կառավարությանը