‘Տեխաս նահանգի կանայք, իրենք էլ չիմանալով այդ մասին, պոռնոաստղերի են վերածվել’

1114

ԱՄՆ Տեխաս նահանգի բնակչուհիները, իրենք էլ չիմանալով այդ մասին, պոռնոաստղերի են վերածվել: Կանանց վատ համբավը ապահովել են նրանց նախկին ամուսինները և ընկերները, հայտնում է CBS լրատվամիջոցը:

26 կանայք դատարան են դիմել՝  պահանջելով Texxxan.com պոռնկագրական կայքից վերացնել իրենց լուսանկարները, որոնք հրապարակվել են նախկին սիրեցյալների նախաձեռնությամբ՝ վրեժխնդրության նպատակով:

Կանանց խոսքերով՝ ամենացնցողն այն էր, որ իրենց շրջապատող մարդիկ և հարազատները, տեսնելով այդ լուսանկարները, սկսում էին տարբեր հարցեր տալ: Տուժածներից մեկը, օրինակ, նկարների մասին իմացել է սեփական հորից:

Իսկ 32-ամյա մանկավարժ Հոլլի Տուպսը պատմում է, որ լուսանկարների հրապարակումից հետո կարճ ժամանակում տեղական «հեղինակության է» վերածվել, քանի որ կայքում տեղադրվել են նաև իր անձնական տվյալները: Կինը փորձել է վճարել կայքի սեփականատերերին, որպեսզի խայտառակ լուսանկարները վերանան, սակայն նրանք հրաժարվել են համագործակցել:

Նախորդ հոդվածը‘Facebook-ի հիմնադիրը փող է հանգանակում Նյու Ջերսիի նահանգապետի քարոզարշավի համար’
Հաջորդ հոդվածը‘Եգիպտացիները հեղափոխության տարեդարձը դիմավորել են Մուրսիի դեմ զանգվածային ցույցերով’