‘Տեղացող ձյան պատճառով դժվարանցանելի են հանրապետության մի շարք ճանապարհներ ‘

859

Հայաստանի Հանրապետության տրանսպորտի եւ կապի նախարարությունը հայտնում է, որ հունվարի 9-ին` ժամը 18.00-ի դրությամբ, սաստիկ բքի եւ տեսանելիության բացակայության պատճառով փակ է Սելիմի լեռնանցքը եւ Մեղրաձոր-Հանքավան ճանապարհահատվածը:

Բքի, անբավարար տեսանելիության եւ առատ ձյան պատճառով դժվարանցանելի են Երևան-Սևան, Թալին-Մարալիկ-Գյումրի, Քուչակ-Ապարան-Սպիտակ,Արթիկ-Մանթաշ-Ալագյազ, Եղվարդ-Հարթավան ճանապարհահատվածները:

Անվտանգ երթեւեկությունն ապահովելու նպատակով ավտոճանապարհներին իրականացվում են մաքրման, աղով ու ավազով մշակման աշխատանքներ:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս երթևեկել ձմեռային անվադողերով:

Նախորդ հոդվածը‘Ժերար Դեպարդյեն կարող է դառնալ ՖԻՖԱ-ում Մորդովիայի դեսպանը’
Հաջորդ հոդվածը‘Ալիեւի կողմից 87 կալանավորներին ներում շնորհելը Եվրոպայում բարձր են գնահատել ‘