‘Տեղեկության հարցում` ԿԸՀ նախագահին’

887

Այսօր Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանը տեղեկության հարցում է ուղարկել Հայաստանի ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանին:

Հարցման մեջ ասվում է հետևյալը.

«Առաջնորդվելով «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքով, խնդրում եմ ինձ տրամադրել 2013 թվի փետրվարի 18-ին Հայաստանում տեղի ունեցած նախագահական ընտրությունների բոլոր վավերական և անվավեր քվեաթերթիկների պատճենները` էլեկտրոնային տարբերակով, եթե, իհարկե, դրանք տնօրինում է ԿԸՀ-ն:»

Պատասխան լինելուն պես 20 ժամվա ընթացքում ակումբը այն կներկայացնի հանրությանը:

Նախորդ հոդվածը‘Մեծ է հավանականությունը, որ Վարդան Մամիկոնյանն ու Գևորգ Մարզպետունին կպարգևատրվեն երկրորդ աստիճանի «Մարտական Խաչ» մեդալով’
Հաջորդ հոդվածը‘Պարույր Հայրիկյան.Վիճակս չի լավանում’