‘Տեղի է ունեցել ԲՀԿ, ՀՅԴ, Ժառանգություն եռակողմ հանդիպումը. Քննարկվել է Երևանի ավագանու ընտրությունների մասնակցության ձևաչափը’

1401

Երեկ երեկոյան ՀՅԴ ԳՄ շենքում տեղի է ունեցել «Բարգավաճ Հայաստանի», Հայ հեղափոխական դաշնակցության և «Ժառանգության» ներկայացուցիչների եռակողմ հանդիպումը: Այս մասին Panarmenian.net-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է «Ժառանգություն» կուսակցության մամուլի խոսնակ Հովսեփ Խուրշուդյանը: Հանդիպմանը քննարկվել են համագործակցության վերաբերյալ հարցեր, այդ թվում` մայիսի 5-ին կայանալիք Երևանի ավագանու ընտրությունների մասնակցության ձևաչափը:

Հովսեփ Խուրշուրդյանը տեղեկացրել է, որ հանդիպման նախաձեռնողը «Ժառանգությունը» չի եղել, իրենք մասնակցել են հյուրի կարգավիճակով:

Նախորդ հոդվածը‘Հովսեփ Խուրշուդյան. «Ժառանգությունն» ու Կոնգրեսը կոնսուլտացիաներ են վարում’
Հաջորդ հոդվածը‘Ալեքս Ֆերգյուսոն. Խաղից հետո «Ռեալի» ֆուտբոլիստները ներողություն խնդրեցին’