‘Տեղի է ունեցել կառավարության արտահերթ նիստ’

1428

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության արտահերթ նիստը, որի ընթացում քննարկվել է նախարարությանը ենթակա մարմինների ենթակայությունը սահմանելու հարցը: Նշվում է, որ ՀՀ Սահմանադրության 159-րդ հոդվածի համաձայն՝ պետական կառավարման համակարգի մարմիններն են նախարարությունները, ինչպես նաև ՀՀ կառավարությանը, ՀՀ վարչապետին և ՀՀ նախարարություններին ենթակա մարմինները: Հիմնավորման համաձայն՝ նախարարությանը ենթակա մարմինը գործում է նախարարությանը վերապահված գործունեության ոլորտի շրջանակում և ապահովում է նախարարության իրավասությանը վերապահված գործունեության առանձին ուղղությունների իրականացումը:

ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանն առաջարկել է փոփոխություն կատարել նախագծում և Պետական գույքի կառավարման կոմիտեն սահմանել ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությանը ենթակա մարմին՝ ՀՀ ֆինանսների նախարարության փոխարեն: Առաջարկությունը նիստում ընդունվել է:

Կառավարությունը սահմանել է նաև պետական կառավարման համակարգի մարմնի կանոնադրության օրինակելի ձևը: Ըստ այդմ՝ սահմանվել են նախարարության, կառավարությանը, վարչապետին և նախարարությանը ենթակա մարմնի կանոնադրությունների օրինակելի ձևերը:

Նախորդ հոդվածը‘Թուրքիայի արտահերթ խորհրդարանական ընտրություններում՝ 3 հայազգի թեկնածու. Ազատություն’
Հաջորդ հոդվածը‘Օրվա ցիտատ. Շարմազանով. Այլակարծության բացակայությունը ուղիղ ճանապարհ է դեպի դիկտատուրա’