‘Տեղի է ունեցել Կոնգրեսի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի հերթական նիստը’

1304

Հունվարի 27-ին տեղի ունեցավ Հայ Ազգային Կոնգրեսի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի հերթական նիստը:

Նիստում քննարկվեցին ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանի ընթացքում հակաղարաբաղյան երկու զեկույցների հետ կապված հարցերը և այդ ուղղությամբ իշխանությունների վարած տևական ապաշնորհ քաղաքականության առաջացրած խնդիրները:

Քննարկվեցին նաև սահմանադրական հանրաքվեի խախտումների վերաբերյալ Միջազգային կազմակերպությունների զեկույցները, մասնավորապես խոսվեց հունվարի 26-ին ԵԽԽՎ Առաջընթացի զեկույցում վերջնական գնահատականի մասին:

Անդրադարձ կատարվեց տարածաշրջանային հարցերին՝ կապված Իրանի շուրջ զարգացումների և Վրաստանում սպասվող ընտրությունների հետ:

Նախորդ հոդվածը‘ԵԽԽՎ. հանրաքվեն շատերի կողմից կարող է ընկալվել որպես «իշխանություններին/նախագահին տրված անվստահություն»’
Հաջորդ հոդվածը‘Մարուքյանը ցանկանում է առանձնանալ ոստիկաններից. Օվսյաննիկովայի գործով նիստը շարունակվում է’