‘Տեղի է ունեցել Հայ Ազգային Կոնգրես կուսակցության նախաձեռնող խմբի հերթական հավաքը’

1459

Մարտի 5-ին տեղի է ունեցել Հայ Ազգային Կոնգրես կուսակցության նախաձեռնող խմբի հերթական հավաքը: Նախաձեռնող խումբն ընդլայնվել է, ներգրավվել են ֆիզմաթ գիտությունների դոկտոր Արա Սեդրակյանը, նկարիչ Նորայր Այվազյանը, կոնֆլիկտաբան Արտակ Այունցը, ՀԻՄԱ հասարակական կազմակերպության ներկայացուցիչներ Արամազդ Ղալամքարյանը և Եվա Թովմասյանը:

Հավաքի ընթացքում քննարկվել են Հայ Ազգային Կոնգրես կուսակցության հիմնադիր համագումարի նախապատրաստման հետ կապված հարցեր: Որոշվել է համագումարի նախապատրաստման կազմկոմիտեի կազմում ընդգրկել հետևյալ ներկայացուցիչներին.

Լևոն Զուրաբյան (ՀԱԿ կենտրոնական գրասենյակի համակարգող)

Զոյա Թադևոսյան («Ժողովրդի իշխանություն» քաղաքական-հասարակական նախաձեռնության ղեկավար)

Անահիտ Եղոյան («Հայոց հայրենիք» կուսակցության փոխնախագահ)

Գագիկ Ջհանգիրյան (ՀԱԿ կենտրոնական գրասենյակի ներկայացուցիչ)

Վլադիմիր Կարապետյան (ՀԱԿ արտաքին կապերի պատասխանատու)

Ավետիս Ավագյան (ՀԱԿ կենտրոնական գրասենյակի ներկայացուցիչ)

Արման Մուսինյան (ՀԱԿ մամլո խոսնակ)

Վահագն Խաչատրյան (ՀԱԿ տնտեսական հանձնաժողովի նախագահ)

Ավետ Պողոսյան

Արեգ Գևորգյան

Նախորդ հոդվածը‘«Բարությունը քաղաքական կատեգորիա չէ»’
Հաջորդ հոդվածը‘«Չելսին» պատրաստ է Ֆալկաոյի համար վճարել 58 մլն եվրո’