‘Տեղի է ունեցել Ռոբերտ Լեւանդովսկու հարսանեկան արարողությունը’

1357

Լեհաստանի հավաքականի եւ Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Ռոբերտ Լեւանդովսկին ամուսնացել է: Նրա հարսնացուն Աննա Ստախուրսկան՝ ֆուտբոլիստի առաջին սերն է եղել դեռ վաղուց: Հարսանեկան արարողությունը տեղի է ունեցել Վարշավայի մոտ գտնվող Զերոկ բնակավայրում:

Հարսանիքին ներկա է եղել 250 հյուր, այդ թվում Լոնդոնի «Արսենալի» դարպասապահ Վոյցեխ Շեսնին: Ուշագրավ է, որ Լեւանդովսկու՝ «Բորուսիայի» երկու թիմակիցները՝ Լուկաշ Պիշչեկն ու Յակուբ Բլաշչիկովսկին հրավիրված չեն եղել:

Նախորդ հոդվածը‘Մեծ Կանյոնը՝ լարի վրայով և առանց անվտանգությունն ապահովող միջոցների (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Սերժ Սարգսյանն ընդունել է Նիկոլայ Պատրուշևին’