‘Տեղի կունենա «Որդան կարմիր» ռոք խմբի «A4» ձայնասկավառակի համերգ-շնորհանդեսը’

1446

Սեպտեմբերի 12-ին` ժ.19:30-ին, Երևանի Հ. Թումանյանի անվ. տիկնիկային թատրոնում տեղի կունենա «Որդան կարմիր» ռոք խմբի «A4» ձայնասկավառակի համերգ-շնորհանդեսը:  «A4» ձայնասկավառակը ըմբոստություն է մարդու անտարբերության, անհաղորդության, թելադրված շրջանակներից դուրս գալու անկարողության դեմ, փորձ է` այդ շրջանակները քանդելու: «Որդան կարմիր» խմբի առանձնահատկություններից գլխավորը երգերի սոցիալականությունն է. խմբի անդամների համոզմամբ` մեր օրերում արվեստը չի կարող միայն արվեստի համար գոյություն ունենալ, արվեստը սոցիալական է, արվեստը գործիք է` իրականության բացասական դրսևորումների դեմ պայքարի: Այս սկզբունքը տեսանելի է եղել խմբի գործունեության ողջ ընթացքում` 2005թ.-ից մինչ օրս. խումբը պարբերաբար մասնակցել է մարդու իրավունքների, բնապահպանական և այլ սոցիալական խնդիրների ուղղված երիտասարդական արտ-նախաձեռնությունների:

Ձայնասկավառակի շնորհանդեսից հետո «Որդան կարմիրը» կմեկնի եվրոպական մի քանի երկրներ ընդգրկող շրջագայության: 

Նախորդ հոդվածը‘Քաղաքապետարանի մոտից չորս ակտիվիստ բերման ենթարկվեց’
Հաջորդ հոդվածը‘Ինչպես են բերման ենթարկում ակտիվիստներին. Ֆոտոշարք’