‘Տեղի ունեցավ Երևանի ավագանու առաջին նիստը’

1444

Այսօր տեղի ունեցավ Երևանի ավագանու առաջին նստաշրջանի առաջին նիստը, որին ներկա էր ավագանու 64 անդամ: Ըստ սահմանված կարգի` նիստը վարեց ավագանու ամենատարեց անդամը` ՀՀԿ խմբակցությունից Աստղիկ Գևորգյանը:

Նա հիշեցրեց, որ ԲՀԿ ընտրական ցուցակից ավագանու անդամ է ընտրվել 17 անդամ, «Բարև, Երևան» դաշինքից` 6 անդամ, ՀՀԿ-ի ընտրական ցուցակից` 42 անդամ:

7or.am-ի փոխանցմամբ՝ Աստղիկ Գևորգյանը նշել է, որ ՀՀԿ-ն հիսուն տոկոսից ավելի ձայն է ստացել ընտրություններին, հետևաբար ՀՀԿ-ի ցուցակի առաջին հորիզոնականում գտնվող Տարոն Մարգարյանը օրենքի ուժով համարվում է Երևանի ընտրված քաղաքապետ:

Նախորդ հոդվածը‘Ոստիկանությունը Սուրիկ Խաչատրյանին թիկնապահ է տրամադրել’
Հաջորդ հոդվածը‘Վարդան Մինասյանը կրկնեց իր նախորդների տխուր ռեկորդը’