‘Տեղում ու Մխչյանում 100-ից 100-ա խփել. Մամուլ’

1039

«Երբ փետրվարի 18-ին կայացած նախագահի ընտրությունների արդյունքներն ուսումնասիրում ենք ըստ ընտրատեղամասերի, բավական հետաքրքիր պատկեր է պարզվում: Հատկապես հեռավոր գյուղերում իշխանություններն ապահովել են մասնակցության բարձր ցուցանիշ, ընդ որում մասնակիցների մեծ մասը քվեարկել է հենց Սերժ Սարգսյանի օգտին:

Պատկերն ավելի սոսկալի է հատկապես բարձրաստիճան պաշտոնյաների տիրապետության տակ գտնվող գյուղերում՝ նրանց ծննդավայրերում: Ս. Սարգսյանի ծննդավայր Տեղ գյուղում 891 հոգուց քվեարկության մասնակցել է 831-ը, որից 812-ը քվեարկել են հենց նրա օգտին: Աժ նախագահ Հովիկ Աբրահամյանի հայրենի գյուղում՝ Մխչյանում, 3688 ընտրողից մասնակցել է 3017-ը, և նրանցից 2899-ը քվեարկել է հօգուտ Ս. Սարգսյանի: Ահա թե ինչպես է նկարվել Ս. Սարգսյանի 58 տոկոս հաղթանակը»,- գրում է «Ժողովուրդը»:

Նախորդ հոդվածը‘Հետընտրական զարգացումները բացասաբար են անդրադարձել Սերժ Սարգսյանի առողջության վրա. Մամուլ’
Հաջորդ հոդվածը‘Դոլարային ինտերվենցիա. Մամուլ’