Տերեշկովան դարձել է Գագարինի շքանշանի առաջին ասպետը

295

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել աշխարհում առաջին կին տիեզերագնաց Վալենտինա Տերեշկովային Գագարինի շքանշանով պարգևատրելու մասին։ Պետության ղեկավարն այս պարգևը սահմանել է մայիսի վերջին, Տերեշկովան շքանշանի առաջին ասպետն է դարձել։

Հրամանագիրը ստորագրվել է Տերեշկովայի թռիչքի 60-ամյակի կապակցությամբ։

60 տարի առաջ՝ 1963 թ․ հունիսի 16-19-ին, Վալենտինա Տերեշկովան իր պատմական թռիչքն է իրականացրել տիեզերքում՝  «Վոստոկ-6» տիեզերանավով 48 անգամ պտույտ գործելով Երկրի շուրջը։ Թռիչքի ընդհանուր տևողությունը կազմել է 2 օր, 22 ժամ, 50 րոպե։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըՍթոլթենբերգ․ Հակամարտության ընթացքում Ուկրաինան չի կարող ՆԱՏՕ մտնել
Հաջորդ հոդվածըԵվրո-2024․ Հայաստանի հավաքականը հաղթեց Ուելսին, Ռանոսն ու Սելարայանը՝ դուբլի հեղինակ (տեսանյութ)