‘Տեր -Պետրոսյան-Սարգսյան հանդիպման ֆեյսբուքյան արձագանքներ’

8321

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այսօր ՀՀ Առաջին նախագաh Լեւոն Տեր-Պետրոսյանի տանը կայացել է նրա եւ Սերժ Սարգսյանի հանդիպումը:

Ստորեւ ձեզ ենք ներկայացնում Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ Սերժ Սարգսյանի այսօր երեկ կայացած հանդիպման վերաբերյալ Ֆեյսբուքյան մի շարք օգտատերերի գրառումները.

Նարեկ Ադամյան.

«Եվ ուրեմն 1998 թվից հետո հանդիպել են Լևոն Տեր — Պետրոսյանն ու Սերժ Սարգսյանը, հանդիպման օրակարգը՝ Ղարաբաղի հարց։

1․ Այս օրերին խոսվող ազգային միասնության պլատֆորմը արդեն ուրվագծվում ու միս ու արյուն է ստանում նաև քաղաքական շրջանակներում։
2 ․ Սերժ Սարգսյանը սկսեց իր հանդեպ դրսևորված հանրային վստահությունը կապիտալիզացնելու պրոցեսը։ Կար երկու ճանապարհ,հանրային կամ քաղաքական դիալոգ։ Սարգսյանը ընտրեց երկրորդը։ Փույթ չէ ու, ըստ իս, ավելի ճիշտ այս պահին։

3. Չպետք է սրանից սարսափել, թե վիճակը ուրեմն իրոք լուրջ է։ Վիճակը լուրջ էր դեռ 1994 թվից։ Պարզապես մենք ենք նոր հասկացել։

4. Փոքր ինչ նրբանկատ լինելու պարագայում նկատում ենք, որ Սերժ Սարգսյանը ամեն դեպքում այսօր հակված է ԼՂՀ հարցում՝ Տեր -Պետրոսյանի տարբերակին, դետալային մեկ երկու փոքրիկ տարբերությամբ։ Սակայն, կա մթնոլորտի տարբերություն ու կոնֆլիկտի կարգավորման հնարավոր համաձայնության դաշտը (zone of possible agreement) կտրուկ նեղացել է։

5․ Ամեն դեպքում, Լևոն Տեր — Պետրոսյանը չի փոխել իր վատ խասյաթը՝ միշտ ճիշտ է դուրս գալիս»։

Ֆուտբոլիստ Լեւոն Պաչաջյան.

Քննդատեք Լևոն Տեր-Պետրոսյանին անխնա… Անիծեք… Հայոյեք նրա 90ականները… Մութ ու ցուրտ տարիները… Կեղծված ընտրությունները… Մազութախառը գողությունները… Տալոններով հացը… 2 ժամանոց լույսը… Փեջի վրայի վառված կարտոֆիլը… Կարտոններով տներ տաքացնելը… Դպրոցի կաթի փոշին ու պարսկական վառվող պեչենին… Սառած ու քանդված փողոցները… Բայց՛։ Չմոռանաք՛ 2000 տարի աննդատ կոտորվելուց, սրա նրա տակ կիսվելով ու պառկելով, փոքրանալով ու պետականություն չունենալով հենց իրա օրոք, մնացած այլ քաջերի հետ միասին Հայաստանը իրա «ցխված» վիճակով կարողացավ թուրքին վերջապես ծնկի բերել ու ոչ միայն մեր պատմական տարածքը հետ բերել այլ իրենցը մեզնով անել ու դրա հետ մեկ տեղ այն պահել!!!! Անձամբ ես մի բան չեմ կարող ներել 1ին նախագահին դա նրա հրաժարականն էր!!!!!! Լևոն Տեր-Պետրոսյանի մեծությունը չափ ու սահման չունի»:

«Առավոտ» թերթի խմբագիր Արամ Աբրահամյանը գրում է.

« Պետական մոտեցում երկուսի կողմից էլ»:

Լրագրող Ռաֆայել Խոջոյանը գրում է.

«Եթե այդ մասին ինձ պատմեին 10 օր առաջ, ես դա խելագարություն կհամարեի: Հայաստանի ղեկավարը ԼՂ հիմնախնդիրը քննարկել է ՀՀ առաջին նախագահի հետ»:

 

Նախորդ հոդվածը‘Լեւոն Տեր-Պետրոսյանն ու Սերժ Սարգսյանը հանդիպել են’
Հաջորդ հոդվածը‘«Բարսելոնան» դեմ է, որ Նեյմարը մասնակցի Ամերիկայի գավաթին’