‘Տեր Սահակ քահանա. Իսկ Գարեգին Բ-ն գնում է Սերժի կողքին կանգնում` պառադ է ընդունում ‘

5418

«Քոչարյանասերժական այս շրջանի իշխանությունները ավերակներ են թողել Հայաստանին, սա և՛ բարոյական իմաստով,  և՛ հոգևոր իմաստով»,- ասում է Ֆրանսիայի Նիսի և Կոտ Դ՛ազուրի Սուրբ Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Սահակ քահանան:  Վերջինս իր մտահոգությունը հայտնելով հայաստանյան օրեցօր վատթարացող իրավիճակի մասին՝ նշում, է, որ այս հարցում իր մեղավորություն ունի նաև եկեղեցին, որը չի արձագանքում երկրում տեղի ունեցող արատավոր երևույթներին:

«Մեր եկեղեցին դարեր շարունակ պահպանել է  ազգը, երբ պետականություն չենք ունեցել, ունեցել ենք հզոր եկեղեցի, որը նեցուկ է եղել և պահպանել ազգը: Բայց քանի որ այսօր եկեղեցին այս լճացման մեջ է գտնվում Գարեգին Բ-ի կաթողկոսության  գահակալության տարիների ընթացքում, ուրեմն, այս դերակատարությունը չկա եկեղեցում»,- ասում է քահանան:

Նա մի քանի օրինակներ է բերում, որ հասարակական կյանքում տեղի ունեցած ցավալի իրադարձություններում կաթողիկոսը կարող էր միջամտել, սակայն դա չի արել և հիշեցնում է Հյուսիսիային պոողտան կառուցելու արդյունքում փողոցում հայտնված ընտանիքներին, որոնց քահանայի խոսքով, Գարեգին Բ-ն կարող էր բնակարանովններով ապահովեր, խրախուսեր, որովհետև հնարավորություններ ուներ:

«Ընդհանուր հայ բարեգործական միություն կա և նա ունի կապեր այդ բարեգործական միության հետ, բայց ես մեկ անգամ չտեսա, որ այդ միջոցները նպատակային օգտագործվեն: Այսինքն՝ ազգանպաստ մի բան լինի, մարդիկ թափառական մնացին, անտուն մնացին, քանիսը մահացան ապրումներից, հիվանդացան, կամ դա պատճառ դարձավ արտագաղթի, ընտանիքների քայքայման: Երկրորդը՝ մեր ազգային բանակում գիտեք, թե այս տարիների ընթացքում որքան հայ զինվորներ են մահանում: Դե հիմա ասում են՝ ինքնասպան է լինում, կամ չգիտեմ ինչ ձևով է դա լինում, բայց այս բոլորը ողբերգություն է: Որովհետև կյանքի խաղաղ պայմաններում եթե հայ զինվորը  բանակում մահանում է, սա պատիվ չի բերում ոչ մեկիս: Այսօր եկեղեցին ներկայություն ունի, ինքը ուղարկել է իր ներկայացուցիչներին, որոնք բանակում պետք է զինվորություն չանեն, բայց պետք է հոգևոր ծառայություն անեն, ո՞ւր է ծառայությունը: Մի՞թե ծառայությունը նրա մեջ է, որ պառադներին գնան մասնակցեն՝ քահանա, սարկավագ, աբեղա և այլն, սա չտեսնված բան է: Եվ ում հետ որ ես Սփյուռքում հանդիպում եմ, շատ հայտնի մարդկանց, հարցնում են՝ Տեր հայր, սա ի՞նչ է, մենք չենք տեսել այսպիսի բան, ի՞նչ գործ ունեն հոգևորականները պառադին: Նրանք չեն նպաստում այդ մթնոլորտը փոխելուն, այլ՝ հակառակը: Եթե մարդը ինքնասպան է լինում, ինքնասպանությունը աններելի մեղք է, դա սուրբ հոգու դեմ հայհոյանքն է: Եթե ուրեմն ինքնասպան են լինում, սա ավելի վատ, նշանակում է՝ այդ ներկայացուցիչները այնտեղ գործ չեն անում: Իսկ Գարեգին Բ-ն գնում է Սերժի կողքին կանգնում պառադ է ընդունում»,- ասում է տեր Սահակը:

Մեր այն հարցին էլ, թե ինչո՞ւ Գարեգին կաթողիկոսը չի մասնակցել Երուսաղեմի պատրիարք արքեպիսկոպոս Թորգոմ Մանուկյանի հուղարկավորությանը, Տեր Սահակ քահանան պատմեց, որ  Վազգեն Առաջին կաթողիկոսի մահից հետո պատրիարքի ու Գարեգին Բ-ի հարբերությունները  շատ լարված էին, և որ Թորգոմ Մանուկյանը երբեք չի ընդունել Գարեգին Բ-ի կաթողիկոսության շրջանում կայացրած որոշումները:

Հիշեցնենք, որ Գարեգին Բ-ն Երուսաղեմի պատրիարքի հուղարկավորության օրը  Երևանի տոնին էր մասնակցում:

 «Եվ իր ոխերիմ բնավորությունն է, որ նա անգամ հանգուցյալից վրեժխնդրություն է անում՝ չգնալով: Ի՞նչ է նշանակում չգնալ, ինչպե՞ս կարելի էր գնալ համերգի, այնտեղ, որ զվարճացնում էին հանդիսատեսին այդ կիսամերկ աղջիկները, գնալ և դիտել դա: Շատ լավ, գնում է, դիտում է՝ ուրախ մարդ է, գիտեմ, ինքը սիրում է նման բաներ, բայց այնտեղ պատրիարքն էր վախճանվել, և պետք էր  գնալ իր հայրապետական խոսքը բերեր, մխիթարեր միաբաններին և այլն: Այս պրոցեսները եկեղեցում ինչի՞ն են բերում, բերում են նրան, որ մարդիկ հիասթփավեն, հեռանան, թողնեն գնան, տեսնեն, որ հայոց հայրապետն ինչով է զբաղված, կիսամերկ աղջիկներին է դիտում, բայց չի գնում այնտեղ, որտեղ որ նա պարտավոր է գնալ»,- ասում է տեր Սահակը:

Տեր Սահակը կաթողիկոսի հաջորդ սխալ քայլը համարում է այն, որ նա օրինակ 2008 թվականի մարտի մեկի զոհերի հարազատներին չի կանչել իր մոտ Վեհարան, և չի մխիթարել նրանց, ինչպես նաև իր խոսքը չի ասել  Վահե Ավետյանի մահվան կապակցությամբ:

«Բազում փաստեր կարող եմ բերել, որ այս մարդը, այս ողջ տարիների ընթացքում ոչ մի գործ, որը նպաստում է ազգին, մեր ժողովրդին, եկեղեցուն չի անում: Եվ ես գիտեմ, որ եկեղեցու ներսում էլ շատ լարված վիճակ է: Նա ցանկանում է քողարկել այդ ամենը, կան գործող հոգևորականներ, որ այսօր ստախոսությամբ են զվաղվում, անգամ խոսում են իր օգտին, բայց ես շատ լավ տեղեկացված եմ, որ նրանց մեջ շատ լուրջ զանգված կա, որը ներքուստ այդ բոլոր պրոցեսներին դեմ է:  Գուցե վախենում են, քանի որ մեր երկիրը բռնապետություն է և նույն ռեժիմն էլ եկեղեցում է, բայց ես գիտեմ, որ նրանք այդ համոզումն ունեն, որ եկեղեցին չի կարող նման ձևով վարվել»,- նշում է տեր Սահակը:

Քահանայից խնդրեցիքն նաև խոսել այն մասին, թե ինչո՞ւ է Գարեգին Բ-ն պարբերաբար կարգալույծ անում հոգևորականներին, թե Հայաստանյան եկեղեցիների, թե՝ դրոսում գործող Հայ առաքելական եկեղեցիների:

«Այսօր երկու հոգի՝ ինքն ու իր եղբայրը որոշումներ են կայացնում, անարդար որոշումներ: Եկեղեցականներին հանում են փողոց առանց ոչ մի պատճառի: Սա աննորմալ վիճակ է, մեր հայոց եկեղեցու պատմության ընթացքում մի ժամանակահատված ցույց տվեք, որտեղ եղել են այդքան կարգալույծ եղած հոգևորականեր, չի եղել նման բան: Որովհետև հոգևորականը Աստծո համար է դառնում հոգեւորական, և իր ժողովրդին ծառայելու համար է դառնում, Գարեգին Բ-ի համար չի դառնում հոգևորական: Եվ հոգևորականին հանել՝ նշանակում է մարդուն սպանել հոգեպես: Գարեգին Բ-ն իշխանություն չունի մարդուց հավատքը խլելու:  Այսինքն՝ այն, ինչ-որ այսօր կատարվում է մեր պետության մեջ, մեր եկրում, եկեղեցում և այլն, դա շաղկապված է և ես ինչու եմ հիմա խոսում այդ մասին, որովհետև մենք մի կարևորագույն, այսպես ասած, կետում ենք գտնվում՝ նախագահական ընտրությունների նախաշեմին: Պատմական անհրաժեշտություն է այսօր ձերբազատվել այս բոլոր սխալ, այս բոլոր անբարոյական ամեն տեսակի, ոչ աստվածահաճո պորցեսներից, որոնք այսօր երկրում դարձել են շատ նորմալ ու բնական»,- նշում է տեր Սահակը:

Տեր Սահակը իր վրդովմունքն է հայտնում նաև վերջերս ԵՊՀ-ի պատմության  շենքում «Հակահարված» նախաձեռնության երիտասարդների վրա հարձակման, ՀԱԿ երիտաասրդ ակտիվիստների հալածանքների վերաբերյալ, այն փաստի կապակցությամբ, որ այսօր նորից Հայաստանում կա քաղբանտարկյալ ու ևս մեկ անգամ նշում է, որ այս ամենին կաթողիկոսը պետք է արձագանքեր և դատապարտեր այն, ինչ անում են երիտասարդների նկատմամբ:

Այս համատեքստում տեր Սահակը խոսելով նաև  հայտնի Հայոց պատմության դասագրքի մասին, որում խեղաթյուրված են ներկայցրել 2008 թվականի մարտի1-ի իրադարձությունները, այն որակեց  վանդալիզմ:

«Երիտասարդ սերունդը, որը որ չգիտի այդ դեպքերի մասին, այսօրվա մանուկները և նրանց երեխաները, ուրեմն, վաղը, մյուս օրը մարտի 1-ի դեպքերին ինչպե՞ս պետք ՝ վերաբերվեն: Նրանք իրականությունը խեղաթյուրում են և գրում են ստեր: Եվ եթե ստերը  գրում են ու ստիպում են, որ այդ ստերը սովորեն, սա նշանակում է, որ ուսանողը սերը դեպի դասգիրքը պետք է կորցնի, որովհետև պետք է ասի, որ եթե այդտեղ սուտ է գրված, ուրեմն՝  ամեն ինչն էլ սուտ է: Հասկանո՞ւմ եք՝ արժեքներն են այստեղ խեղաթյուրվում»,- ընդգծում է տեր Սահակը:

Քահանայի խոսքով  Հայաստանին արմատական փոփոխություններ են պետք, որոնք կհամախմբեն ազգը: Վերջինս նաև անընդունելի է  համարում այն, երբ կաթողիկոսը իշխող  կուսակցության համագումարներին է մասնակցում ու օրհնում, բայց այդուհանդերձ, եթե մասնակցում է, ապա պետք է բոլոր կուսակցությունների հաագումարներին էլ մասնակցի և օրհնի, քանի որ եկեղեցու համար կուսակցություն հասկացություն գոյություն չունի, եկեղեցին միացնում է բոլորին և ոչ թե բաժանում:

Խոսելով նաև  դրսում գործող հայ առաքելական եկեղեցու հոգևորականներին կարգալույծ անելու մասի՝ տեր Սահակը նշում է, որ դա սկսվեց Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի առաջնորդ արքեպիսկոպոս Տիրան Կյուրեղյանին կարգալույծ անելուց հետո, (այժմ ՌՆՆ թեմի առաջնորդը Գարեգին Բ-ի եղբայրն է-խմբ.) դրանից հետո Շվեյցարիայում, հետո՝ Սոֆիայում, հետո՝ Նիսում, Ֆրանսիայում ուրիշ քաղաքներում ևս, Ստոկհոլմում, և Իտալիայում, որտեղ էլ Միլանոյի Սուրբ Սարգիս եկեղեցու քահանա տեր Սարգսին կարգալույծ արեց: Տեր Սահակի խոսքով, տեր Սարգիսը արժանապատիվ ավագ քահանան էր, ով տարեց հոգևորական էր, և այդպիսի անձնավորությանը եկեղեցուց հանելը քահանայի խոսքով  ոչ մի տրամաբանության չի ենթարկվում:

«Այդ մարդը` Գարեգին Բ-ն քանդում է Սփյուռքը: Ինչո՞ւ առաջ չեն ծագել այդ խնիրները: Մենք բոլորս վա՞տը եղանք, մենք բոլորս սրիկա՞ ենք՝ ինքը լա՞վն է, հ՞ա, ինչպե՞ս է  պատահում: Ինչքան կաթողիկոսներ են եկել գնացել, մի խնդիր չի եղել, իր օրոք ծագեցին այդ բոլոր խնդիրները, ուրեմն, այդ մարդիկ չեն չէ մեղավոր, որտեղի՞ց է գալիս այս հանցանքը: Ես իր անձի դեմ ոչ մի բան չունեմ, բայց նա հեռացնում է  ժողովրդին եկեղեցուց»,- նշում է տեր Սահակը:

Քահանա խոսեց նաև վերջերես Հայաստանում կայացած հոգևորականների ժողովի մասին, որին մասնակցել է նաև Սերժ Սարգսյանը: Այդ ժողովը տեր Սահակը համարեց կատարյալ թյուրիմացություն՝ նշելով, թե  ի՞նչ գործ ունի այդ ժողովում  պետական պաշտոնյան:

«Սահմանդրությունը ո՞ւմ համար է  գրված: Հոգևորականները այդ ժողովին պետք է մասնակցեն: Դուրս է գալիս հոգևորականները նախագահի դուդուկի տակ են պարում, և ինքը պետք է իրենց հրահանգ տա՝ ինչպես անեն:  Իսկ այդ ժողովի ժամանակ որոշում ընդունվեց, որ հայ առաքելական եկեղեցիներում խառը ամուսությունները չօրհնեն: Սա գիտե՞ք՝ ինչ հարված է Սփյուռքին, այստեղ ժողովուրդը խենթացել էր: Օրինակ՝ հայ տղա է և ֆրանսիացի աղջկա հետ պետք է ամուսնացնեմ, հիմա չամուսնացնե՞մ, ասեմ՝ գնա՞, մարդիկ իրար սիրել են: Ուրիշ բան, որ մենք պետք է ջանանք, որ ծնված երեխան մկրտվի մեր եկեղեցում, որ հայանա այդ ընտանիքը: Եկեղեցին պետք է հեռու մնա քաղաքականությունից: Եկեղեցին այն տեղը պետք է լինի, որտեղ մարդիկ գան, խաղաղվեն, հոգին մաքրվի, չպիտի գան ու մտածեն, որ այնտեղ էլ իրենց պետք է ագիտացիայի ենթարկեն: Իսկ այսօր այդ խաղի մեջ են ներքաշվել, եկեղեցին այսօր դառել է մի լծակ, որը իշխանությունը ուզած ձևով օգտագործում է և այդ եկեղեցուն ոչ կվստահեն, ոչ էլ կհավատան և ահա ևս մեկ պատճառ այն բանի, որ մարդիկ գնում են դեպի աղանդավորություն: Միակ  բանը, որը միավորում է բոլորին, դա եկեղեցին է: Քաղաքացիական պատերազմ հո չե՞նք անելու՝ տանք իրար սպանենք:  Միակ տեղը, որ պետք է հաշտեցնի և խաղաղություն տա, դա եկեղեցին է»,- ասում է տեր Սահակը: 

Հ.Գ. Նշենք նաև, որ Նիսում՝ տեր Սահակի համար Գարեգին Բ-ն փորձում է խնդիրներ ստեղծել: Այս խնդրի մասին մենք առավել մանրամասն մենք կանդրադառնանք  մեր հաջորդ հրապարակումներում:  

Լիլիթ Թադևոսյան

Նախորդ հոդվածը‘Իբրահիմովիչը` աշխարհի ամենատաղանդավոր «շան որդի». տեսանյութ’
Հաջորդ հոդվածը‘Հուշարձանագետ. Մենք շատ ենք ծխում, որովհետև մեր պարտքերի տերը չենք (տեսանյութ)’