‘Տեւեսը հրաժարվել է 10 ամսում վաստակել 25 միլիոն եվրո Չինաստանում’

1089

«Բոկա Խունիորսի» արգենտինացի հարձակվող Կարլոս Տեւեսը հրաժարվել է տեղափոխվել Չինաստան։ «Շանհայ Թելեյսը» 32-ամյա ֆուտբոլիստին առաջարկել է 10 ամսվա պայմանագիր՝ 25 միլիոն եվրո ընդհանուր վարձատրությամբ, հաղորդում էole.com.ar-ը։ Սակայն Տեւեսը նախընտրել է մնալ հարազատ ակումբում։

Հիշեցնենք, որ Տեւեսն անցած ամռանն է Թուրինի «Յուվենտուսից» վերադարձել «Բոկա Խունիորս»։

Նախորդ հոդվածը‘Իսպանիայի հավաքականը կարող է հեռացվել Եվրո-2016-ից’
Հաջորդ հոդվածը‘Կարլո Անչելոտի.«Գվարդիոլան «Մանչեսթեր Սիթին» կդարձնի գերիշխող ուժ Չեմպիոնների լիգայում»’